Գործնական աշխատանք, ինչպես պատրաստել ուղղանկյունանիստ ու խորանարդ

Գործնական աշխատանք1-ին։
Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, առանձին պատրաստեք նաև նրա փռվածքը։ Քանոնով չափեք պատրաստած ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Հաշվեք պատրաստած ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը։Որպեսզի գունավոր ստվարաթղթից պատրաստենք  ուղղանկյունանիստ,   նախ ուսումնասիրենք ուղղանկյունանիստի փռվածքը։ Այն բաղկացած է 6 ուղղանկյունուց։ Պետք է հաշվի առնենք  նաև, որ ուղղանկյունանսիտի  հանդիպակաց նիստերը(ուղղանկյունները)  հավասար են։Իմ պատրաստած    ուղղանկյունանիստի չափումներն են՝  6 սմ,  4 սմ, 6 սմ։Այդ ուղղանկյունանիստը պատրաստելու համար  գունավոր ստվարաղթից կտրել եմ 4 հատ 6 սմ  և 4 սմ  կողմերով  ուղղանկյուն, 2 հատ 6 սմ   կողմով  քառակուսի(քառակուսին ուղղանկյան մասնավոր դեպքն է)։  Սկոչով այդ ուղղանկյունները և քառակուսիները միացրել եմ այնպես, որ ստանամ ուղղանկյունանիստի փռվածքը։ Դրանից հետո  հեշտությամբ   ստացել եմ ուղղանկյունանիստ։


Այժմ Հաշվել եմ իմ պատրաստած ուղղանկյունանիստի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Քանի որ ուղղանկյունանիստի   չափումներն են՝ 6 սմ,  4 սմ, 6 սմ, ուրեմն 

 ծավալը՝ 6 x 6 x 4 = 144 սմ խոր., իսկ

նրա մակերևույթի մակերեսը՝

6 x 6 = 36 սմ քառ․

 6×4 = 24 սմ քառ․

4 x 6 = 24 սմ քառ․

(36 + 24 + 24) x 2 = 168 սմ քառ.:Գործնական աշխատանք 2.Գունավոր ստվարաթղթից կտրեք 6 իրար հավասար քառակուսի և սկոչի միջոցով միացրեք այնպես, որ ստանաք խորանարդի փռվածքը, դրանից հետո հեշտությամբ կստանաք խորանարդ։ Քանոնով չափեք պատրաստած խորանարդի կողը և հաշվեք պատրաստած խորանարդի մակերևույթի մակերեսն ու ծավալը։Խորանարդ պատրաստելու համար գունավոր ստվարաթղթից կտերել եմ 5 սմ  կողմով 6 հատ իրար հավասար քառակուսի։ Սկոչի միջոցով միացրել եմ  այնպես, որ ստանամ խորանարդի փռվածքը՝
Դրանից հետո հեշտությամբ պատրաստել եմ  5 սմ կողով  խորանարդ։
5 սմ կողով  խորանարդի ծավալը՝ ։

 5 x 5 x 5 = 125 սմ խոր․, իսկ

մակերևույթի մակերեսը՝

5x5x6=150 սմ քառ․։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s