Գյումրապատում

Ուրբաթ օրը ժամը 9։30 մենք Սուրբ Երրորդություն եկեղեցուցուց դուրս եկանք դեպի Գյումրի։ Մեր առաջին կանգառը դա Քասախն էր։ Այնտեղ մենք մտան շենքի մեջ, լուսանկարվեցինք և երգեցինք մանուկների աղոթքը, հետո գնացինք դուրս և նորից երգեցինք։ Մեր երկրորդ կանգառը դա Արուճի քարվարատունն էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք 5,1 դասարանին։ Պարեցինք նաև երգեցինք և մի փոքր նախաճաշեցինք։ Նածաճաշելուց հետո գնացինք Մաստարան էր։ Մտանք մեջը, լուսանկարվեցինք։ Ի դեպ գմբեթը ջարդված էր և նաև եկեղեցու կեսի կեսը։ Մեր երրորդ կանգառը դա Մարալիկն էր։ Այնտեղ հոյակապ էր, ի դեպ մենք սահմանաին շատ շատ մոտիկ էինք։ Ինչպիսի գեղեցիկ տեսարան էր բացվում Մարալիկից, բառերով հաստատ չեմ կարող նկարագրել։ Եկեղեցին նման էր Անիի մայր տաճարին։ Եկեղեցում մոմ վառեցինք և անցանք մեր վերջին կետին՝ Գյումրիին։ Մեր վերջին ամենենագլխավոր կետը՝ ԳՅՈՒՄՐԻՆ էր։ Գյումրիում մենք տեղավորվեցինք Օլիմպիկ Գյումրի հյուրանոցում։ Մենք տղաներով մնացինք մի սենյակում, այսինքն՝ Ես, Դավիթը, Տիգրանը, Դանիելը, Գրիշան և Ռաֆաելը։ Տեղավորվեցինք հյուրանոցում և դուրս եկանք զբոսանքի դեպի Գյումրիի կենտրոն։

Լոռե բերդ

Լոռե բերդ, տեսարժան վայրեր

 Լոռե վանքը կառուցվել է 6 դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո 18 դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն և ժամանակի ընթացքում բնակչության թիվը նվազեց: 1920-30-թվականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

Ճամփորդություն դեպի՝ Գետամեջ

Ուրբատ օրը մենք դասարանով գնացինք գետամեջի գյուղ: Մեր առաջին կետը դա ընկեր Դիանայի տունն էր: Այն շատ մեծ էր և հոյակապ: Մենք այնտեղ հաց կերանք և շարժվեցինք առաջ:

Այդ վայրում կային մեղուներ, որոնցից Դանիելը շատ էր վախենում: Մենք այդտեղ քիչ մնացինք՝ մոտավորապես մի 10 րոպե, իսկ հետո շարժվեցինք ժայռի ամենախորը մասը, որտեղ գտնվում էր այն խողովակը որից մենք հիմա ջուր ենք խմում:

Բոլորը իրենց շշերը բերում էին խողովակի մոտ, որպեսզի սառեցնեին դրանք: Ի դեպ խողովակը շատ սառն էր: Հետո շարժվեցինք դեպի մեծ կամուրջը:

Մենք շարժվում էինք ինչ որ (կանալի) և Հրազդան գետի մոտով: Կանգնեցինք մեծ կամուրջի տակ, այդ պահին մի փոքր վախեցա այն մտքից, որ կարող է այն փլվել: Իսկ հետո նստեցինք ավտոբուս և գնացինք Երևան:

Գետամեջի ճամփորդություն

Գետամեջ գյուղ, գտնվում է կոտայքի մարզում՝ Հրազդան կիրճի ձախ ափին։ Գետամեջ է վերանվանվել 1948 թվականին[2]։ Գտնվում է Երևանից 15, և մարզկենտրոն Հրազդանից 35 կմ հեռավորության վրա։

Գետամեջ է վերանվանվել 1948 թ.-ի հունիսի 21-ին։

Սուրբ հարության տոն

Քրիստոսի հարության տոնը նաև անվանում են Զատիկ: Երբ Քրիստոսը խաչվեց փրկելով հազարավոր կյանքեր, դրանից հետո նրան տեղափոխեցին վիմափոր գերեզմանի մեջ և այն փակելով մի հսկա քարով: Կիրակի օրը Քրիստոսին եկան յուղելու Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն: Երբ նրանք ներս մտան գերեզմանոց տեսան, որ Քրիստոսը այնտեղ չէ և սկսեցին տարակուսել: Ինչ որ տեղից ի հայտ եկան երկու հրեշտակ և ասացին թե ինչու եք ողջին մեռելների հետ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ: Եվ այս օրվանից Քրիստոսի հարությունը դա մեզ համար դառձավ տոն:

Սուրբ հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են այսպես՝ <<Քրիստոս Յարեաւ ի մեռելոց>> մյուսն ել պատասխանում է <<Օրհնյալ է հորությունը քրիստոսի>>: Նաև տոնին հավատացյալները ձու են ներկում՝ հադկապես կարմիր: Կարմիր գույնը խրհրդաշում է Քրիստոսի արյունը: Իսկ ինչու ձու, որովհետև իմաստուները պնդում են, որ ձվի կեղևը դա երկինքն է, թաղանթը՝ օդը, սպիտակուցը՝ ջուրը, իսկ դեղնուցը երկիրը:

Ճամփորդություն

  • Ագարակի Բրոնզեդարյան քաղաքատեղի
  • Ագարակ պատմամշակույթային արգելոցը գտնվում է ՀՀ — ի Արագածոտնի մարզում Ագարակ և Ոսկեհատ գյուղական համայքների տարածքում: Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների Միաբերան կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են:
  • Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ամենաաչքի ընկնող հուշարձաններից Արուճի տաճարը գտնվում է գյուղի արևելյան մասում: Կառուցված է սև, սրբատաշ տուֆ քարով:

  • Արուճի քարվանատուն

  • Թալինի Կաթողիկե մայր տաճար-վանք

Կաթողիկե եկեղեցու կամ Թալինի մեծ տաճարի կառուցման ժամկետը հայտնի չէ, պատմական աղբյուրներում այն չի հիշատակվում: Պատի արձանագրության համաձայն, Սուրբ Աստվածածինը VII դարում կառուցել է Ներսեհ Պատրիկ Կամսարականը, ինչի համար է այն հաճախ նրա անունով են կոչում՝ Կամսարան:

  • Դաշտադեմի ամրոց

Դաշտադեմի կամ Քաղենիի միջնադարյան ամրոցը, ի տարբերություն մյուսների, շրջապատված չէ ժայռերորվ ու բնությամբ պահպանված չէ, այն պաշտպանվել է իր հզոր պարիսպներով: Չնայած դրան, այն, բացի վարչական մեծ նշանակությունից, նաև պաշտպանական մեծ կառույց է եղել: Նաև այս տաճարը կառուցվել է 5 — 7 — րդ դարում: 1064 — թթ երբ սելջուկները գրավում են Անի քաղաքը նրանց տիրապետության տակ նաև վերձրել էին Դաշտադեմի ամրոցը, բայց հետո ամրոցը ազատագրում են Զաքարյան իշխանները:

Սուրբ Գրիգոր եկեղեցի

Սուրբ Գրիգոր եկեղեցին գմբեթավոր կառույց է: Գտնվում է Տավուշի մարզում: Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը: Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են: Բակի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից մոտիկ է մի թաղածածկ աղոթարան, իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին։

Սևանա լիճ

Սևանա լիճ նաև Գեղամա ծով: Գտնվում է Գեղարքունիքի մարզում: Հայաստանի հանրապետության ամենա խոշոր լիճն է: Ի տարբերություն Ուրմիա և Վանա լճերի, բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Սևանա լճի մեջ թափվում են 28 գետ և սկիզբ է առնում Հրազդանը: Աշխարհի քաղցրահամ ջուր ունեցող ամենաբարձր լճերից մեկն է գտնվում է ծովի մակերևույթից 1916 մ բարձրության վրա: Գիտնականները սպառնում են, որ Սևանա լիճն առաջացել է 3 — րդական շրջանում և եղել է ավելի խրուտ քան այսօր:

Լսել եմ մի ավանթույթ երբ հնուց Գեղարքունիքի մարզում կա մի աղբյուր և երբ մարդիկ ջուր էին խմում այդ աղբյուրից, խմելուց հետո կափարիչը ամպայման փակում էին: Մի օր մի հարս այդ աղբյուրից ջուր խմեց և մոռացավ կապարիչը փակել և այդ աղբյուրի ջուրը լցվեց մի մեծ գոգավորության վրա և առաջացավ Սևանա լիճը: Աստվածը որոշեց պատժել այդ աղջկան և նրան դարձրեց մի գեղեցիկ լեռնաշղթա, նրա գոտին դարձավ սարի վրա ծառերը, իսկ գլխարկը վերածվեց լանջերի:

Կոթավանքի համալիր

Կոթավանքը հայկական վանական համալիր է, գտնվում է Գեղարքունիքի մարզում Ներքին Գետաշեն գյուղում: Այն կառուցել է Գրիգոր Սուփանը 851 — 901 թթ — ում: Անցյալում գյուղը կոչվել է Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ նստավայրը։ Ճարտարապետվել է կոպտատաշ և ճեղքված բազալտով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ այգի: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը: Նաև այդ եկեղեցու վրա արվել են վերակառուցման աշխատանքներ, բայց սակայն դրանք ավառտի չեն հասցրվել:

Kotavank - Wikipedia

Արտավազիկ եկեղեցին

Արտավազիկ եկեղեցին դա հայկական եկեղեցիներից մեկն է, որը գտնվում է Արագածոտնի մարզում Բյուրական գյուղում և նրա կողքը կա մի հսկա 13 — րդ դարի խաչքար

Հյուսիս արևելքում կա մի փոքր ավանդատուն: Արևմուտքում խաչթևին ավելացվել էն սլացիկ համաչափություններով զանգակատուն 8 — րդ դարում: Մնացած թևերի կամարակապերը և գմբեթը փլված են: Իսկ հուշարձանի արևելքում կանգնում է 8 — րդ դարի կոթող խաչքարը