«Ուսումնական գարուն»․ նախագիծ

Ճանաչենք մեր քաղաքը

thumbnail_20190323_190122

Գարնանային արձակուրդների օրերին, մայրիկիս հետ գնացի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, դիտելու Ա․Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Բալետը պարային երաժշտական ներկայացում է, որտեղ պարողները պարում են հատուկ կոշիկներով՝ որոնց անվանում են պուանտա։ Նախապես համացանցից ես տեղեկացա, որ օպերայի շենքը կառուցվել է ճարտարապետ Ա․ Թամանյանի նախագծով։

arm148647388258

Այդ շենքը շատ գեղեցիկ էր, ներսում կար հանդերձարան, որտեղ մենք հանձնեցինք մեր բաճկոնները, այնուհետև նստեցինք ամենաբարձր տեղում, մի քիչ սպասեցինք և սկսվեց ներկայացումը։ Նվագախմբի երաժիշտները սկսեցին նվագել, իսկ դիրիժորը փայտիկով ղեկավարում էր երաժիշտներին ։ Բալետը կազմված էր երկու մասից։ Ինձ դուր եկավ  հատկապես զույգերով պարը՝ վալսը։

Օպերայի շենքի դիմաց է գտնվում նաև Հ․ Թումանյանի հուշարձանը։

thumbnail_20190220_174132

Շարունակելի․․․․

 

 

 

 

 

Ուսումնական ճամփորդություն

Էկրանի նկար (4)

Վայր՝ ․ Արագածոտնի մարզ, Օշականի Մ․ Մաշտոցի անվան դպրոց, Աշտարակ քարե կամուրջ,  «Գուրմե-Դուրմե» շոկոլադի գործարան

Օր՝ Մարտի 22
Ժամ՝ 11:30 -18:00

Շարունակել կարդալ “Ուսումնական ճամփորդություն”

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

1-ին մաս

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։                      Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։

— Կարելի՞ է։

— Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք… Շարունակել կարդալ “Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն”

Ամենա — ամենա լավ ուսուցիչ

Ամենա — ամենա լավ ուսուցիչ

մարտ

Սիրելի՛ ընկեր Լուսինե, դուք շատ լավն եք, շատ գեղեցիկ եք։ Դուք շատ լավ եք բացատրում,  ձեր հետ շատ հետաքրքիր է։ Ես ձեզ մաղթում եմ, որ դուք չհիվանդանաք, և ձեր երազանքները կատարվեն։ Շնորհավոր ձեր տոնը։

Իմ մայրիկը և տատիկը

մարտԱմենա-ամենա ուրախ տատիկին

Բարև սիրելի տատիկ, ես ուզում եմ պատմել քո մասին։ Երբ ես օգնություն եմ ուզում,  դու իմ մոտ ես գալիս, երբ ես ինձ չար եմ պահում, դու իմ վրա բարկանում ես և լավ ես անում,  այդպես ես անում,  որ դաստիարակվեմ։

Ես շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ, որ  քո երազանքները իրականանան , մաղթում եմ քեզ առողջությունը։

Իմ մայրիկ, դու շատ քնքուշ ես, գեղեցիկ ես ու  լավն ես։ Դու ինձ տանում ես ամեն տեղ  և ինձ համար համեղ ուտելիքներ ես  պատրաստում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ առողջություն, իմ սիրելի մայրիկ։

Միամիտները

միամիտները

Միամիտները

Լինում է, բայց չի լինում մի կով է լինում։ Կովի տերը որսորդ է լինում։ Էս կովը կարմիր ու կապույտ գույնի է լինում, բայց չի երևում։ Կովը սիրում էր իր տիրոջ հետ զբոսնել։ Մի օր զբոսնելիս նրանք տեսան մի թռչող շուն, բայց չտեսան շանը։ Որսորդը ուզեց օդ կրակել, բայց պատահաբար կպավ թռչող շանը։ Կարմիր ու կապույտ կովը վազեց ու տեսավ, որ շունը վիրավորվել է։ Նրանք շանը տարան բժշկի մոտ ու տեսան, որ բժիշկը աղվեսի մորթի ուներ, բայց գլուխը չուներ։ Էս անգլուխ բժիշկը բուժեց թռչող շանը։ Ահա այսպիսի զվարճալի պատմություն։ Ցտեսություն։