Ճամբարային իմ այսօրվա օրը:

Երբ ես եկա դպրոց մենք սկսեցինք առավոտյա մարզանք անել, իսկ հետո պարեցինք հայ Նուբար պարը: Դրանից հետո սկսեցինք դիտել մաթեմատիկական տեսահոլովակներ, միտքը վարժեցնելու համար, նաև այսօր միտքը վարժեցնելուց հետո մենք ծանոթացանք մեր նոր ռուսերենի դասատույի հետ, ընկեր Էլինայի: Դրանից հետո դիտեցինք Էմիլի ֆիլմը: Թե ինչպես Էմիլը առնետ բռնեց: Շատ զվարճալի էր: Իսկ հետո գնացինք քոլեջ: Այնտեղ ընկեր Սուսանի հետ քնարկեցինք այդ Էմիլի ֆիլմը:

Ձմեռային Ճամբար 2020

Հունվարի 8

Բարև։ Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ճամբարի առաջին օրվա մասին։ Երբ ես եկա դպրոց, տեսա, որ դասարանցիներս սեղանի խաղեր էին խաղում։ Իսկ հետո ընկեր Սոնան բացատրեց մեր ջոկատի կանոնները։ Մի քիչ անցավ և մենք գնացինք մուլտֆիլմ դիտելու։ Մուլտֆիլմը տևեց մեկ ու կես ժամ։ Ահա եկավ այդ պահը ևմենք հագանք մեր բաճկոները և գնացինք աղբ հավաքելու։ Հետո մենք գնացինք դասարան և սեղանի խաղեր խաղացինք։

Հունվար 9

Այսօր մեր ճամբարի երկրորդ օրն էր։ Այն անցավ շատ հետաքրքիր։ Մենք գնացինք երգի սրահ, որտեղ ընկեր Շուշանի հետ խոսեցինք բնագիտական էքսպերիմենտների մասին։ Հետո ընկեր Սոնան մեզ սովորեցրեց գրանցվել «Դիջիթեք» համակարգում, որպեսզի մեր լավագույն նյութերը տեղադրենք այնտեղ։ Հետո 4.1 դասարանը գնաց դպրոցի տարածքը մաքրելու, իսկ մնացածս «մոնոպոլիա» խաղացինք: Իսկ վերջում վայելեցինք քաղցրավենիք, բայց , մի պայմանով, որ պետք է խոսեինք միայն անգլերեն լեզվով։

Հունվարի 10

Բարև։ Այսօր մեր ճամբարի 3 — որդ օրն էր։ Այսօր մենք պատրաստեցինք «Սպանախով ռուլետ» և կաևտոֆիլ։ «Դիջիթեք» ծրագրում նյութեր գցեցինք և սեղանի խաղեր խաղացինք։Նաև մոռացա ասել սպանախը հավաքեցինք մեր սեփական ջերմոցից ընկեր Շուոշանի հետ, իսկ դրանից առաջ գնացինք ագարագ մաքրելու և կենդանիներին տեսնելու, սիրելու։

Հունվարի 13

Բարև։ Այսօր մեր ճամբարի 4 — որդ օրն է։ Այսօր մենք գնացինք Մայր դպրոց, այնտեղ մենք մասնաքցեցինք մարզական նոր խաղաերի բացումը, և վերջում ձնագնդիկ խաղացինք։ Իսկ հետո եկանք դպրոց և խաղացինք խաղաեր՝ օրինակ ձեռքն ու վոտքն դնելով անցնել մինչև վերջ, բաժակները ջրով լցված գնդակը փչել մինջ վերջ կամ ամրոց պատրաստել փակ աչկերով։

Հունվարի 14

Բարև։ Այսօր մեր չմուշք քշելու օրն է։ Ես բերել էի իմ սեփական չմուշքները։ Այնտեղ մենք ձիք կապեցինք մեր չմուշքները և սկսեցինք քշել։ Սահելիս ես շատ էի ընկնում բայց լավ էի քշում։ Երբ դուրս եկանք գնացինք պոնչիանոց։ Մենք համտեսեցինք պոնչիկ և խմեցինք կակաո, և մի — քանի հոգի թեյ խմեցին։

 

Ես Ալեք Ֆրանգյանն եմ։ Ընտրել եմ Հայրենագիտության և բնագիտության ջոկատը, ղեկավարում է ընկեր Սոնան և ընկեր Շուշանը։

Մեր ջոկատը ունի կարգախոս «Մեր մոլորակը մեր տունն է , իսկ մեր սրտերը լեռներում են»

Հունվարի 8- չորեքշաբթի

08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:15- Ճամբարային ուսումնական ընդհանուր պարապմունք
09:15-12:30- Ճամբարային գործունեություն
.սովորողների հաշվառում
. անհատական ուսումնական պլանի կազմում՝ ուսումնական երկրորդ շրջանի համար
.ջոկատի կարգախոսի և անվան ընտրություն
.տարածքի մաքրում-հերթապահ խմբով
.օրվա պատասխանատուների որոշում
.ջոկատի մեյլ խմբի բացում- Առանձին հասցեով ջոկատի անդամների համար խումբ, որը կհեշտացնի համակարգումը և թույլ կտա նույն հարթակում ներջոկատային քննարկումներ վարել, անելիքների մասին խոսել
. «Ազգագրական փառատոն» քննարկում ենք, նյութեր հավաքագրում նավասարդյան խաղերի համար
.  Ձմեռային մարզական խաղերի անցկացումը Արատեսի դպրական կենտրոնում, քննարկում
Դիջիթեք 2020-նյութերի քննարկում, նախապատրաստում, հայտերի ուղարկում
. բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք
.կաբինետի ճամբարային տեսքի հաղորդում
. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
12:30-13:00-ընդմիջում
13:00-13:30-Ճամբարային գործունեություն
.բլոգներում օրապատումների մուտքագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում
13:30-14:10- Լող