Ագարակում

file.jpegԲարև  ձեզ, գիտե՞ք, որ այսօր մենք գնացինք Ագարակ ։ Ընկեր Էդմոնը մեզ ցույց տվեց, թե ինչպես ձիերին մաքրել  և կերակրել։

Ագարակում մենք տեսանք ճագարներ և իրենց տվեցինք 1 գազար։ Քանի որ  ճագարները 2 հատ էին, նրանք կռվում էին, թե ումն է գազարը։ Մենք զույգերով մաքրում էինք Մաշա ձիուն։

Հետո մենք գնացինք ներքին բակ և հավաքեցինք աղբը։

Իմ մասին

Բարև, իմ անունը Ալեք է, ես 8 տարեկան եմ, սովորում եմ 3-րդ  դասարանում։

Ես ունեմ շագանակագույն, կարճ, ուղիղ մազեր։ Աչքերս խոշոր են, կանաչ և բարի։ Քիթս փոքր է, բերանս նույնպես փոքր է։ Ես բարձրհասակ եմ և նիհար։ Այսօր ես հագել եմ սպիտակ , կապույտ գծերով շապիկ և կիսատաբատ։

 

Իմ հնարագետ հայրիկը

Իմ հայրիկը շատ հնարագետ հայրիկ է։ Ես ձեզ կպատմեմ նրա ամենա հետաքրքիր և ամենալավ հնարագետության մասին։ Հայրիկս և իր ընկերը hնարել են մի գործարան, որտեղ աշխատում են շատ մարդիկ։ Նրանք կարում են գույնզգույն հագուստներ մարդկանց համար։ Մարդիկ հագնում են այդ շորերը և ուրախանում են։