Իմ մայրիկը և տատիկը

մարտԱմենա-ամենա ուրախ տատիկին

Բարև սիրելի տատիկ, ես ուզում եմ պատմել քո մասին։ Երբ ես օգնություն եմ ուզում,  դու իմ մոտ ես գալիս, երբ ես ինձ չար եմ պահում, դու իմ վրա բարկանում ես և լավ ես անում,  այդպես ես անում,  որ դաստիարակվեմ։

Ես շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ, որ  քո երազանքները իրականանան , մաղթում եմ քեզ առողջությունը։

Իմ մայրիկ, դու շատ քնքուշ ես, գեղեցիկ ես ու  լավն ես։ Դու ինձ տանում ես ամեն տեղ  և ինձ համար համեղ ուտելիքներ ես  պատրաստում։ Ես քեզ շատ եմ սիրում։ Շնորհավորում եմ քո տոնը, մաղթում եմ առողջություն, իմ սիրելի մայրիկ։

Ընկնելու տեղում

Երեկ մենք գնացինք սահադաշտ։Այնտեղ ես ունեի իմ սեփական չմուշկները։Առաջին խումբը դուրս եկավ և ես այդ առաջին խումբում էի,ես շատ լավ քշեցի բայց մի քանի անգամ ընկա։ Հետո եկավ երկրորդ խումբը, և մենք լավ քշեցինք։ Ես այնտեղ այնքան ընկա, որ մինչև հիմա ծունկս ցավում է։ Այնտեղ շատ լավ էր, շնորակալություն ընկեր Լուսինեին։ Ցտեսություն։

Իմ քույրիկը

Այսօր ձեզ կպատմեմ իմ քույրիկի մասին։Իմ  քույրիկը վերջերս ընդհարապես չի լացում, համ էլ ինքը մեկ տարեկան է։  Երբ ինքը լացում է, ես նրան սիրում եմ, և  նա դադարումէ լացել։ Քույրիկս շատ նման է պոնչիկի և բուլկիի, նա շատ չաղլիկ է, ինչ ուտելիք տեսնում է, թաքուն վերցնում է ուտելիքը և մտցնում է բերանը, էլ չամիչ, էլ խնձոր,  ինչ ուզեք։ Համ էլ հենց նա տեսնում է փղի աչքեր,  նա ցույց է տալիս իր աչքերը։

Մեր ճամփորդությունը

Այսօր մենք գնացինք Հրազդան կիրճ, որտեղ հոսում էր Հրազդան գետը։20181112_114509

Հրազդան գետը 140 կմ է. Նա համարվում է Հայաստանի ամենաերկար գետը.Նա սկիզբ է առնում Սևանա լճից եւ լցվում է Արաքս գետը։ Մենք քայլելով հասանք մանկական երկաթուղի։ Այնտեղ կար հին գնացք։ Մենք նստեցինք նրա մեջ և երգեցինք Երևանի երգը, հետո հավաքեցինք աշնանային բազմագույն տերևներ։ Վերջում կազմակերպեցինք վազքի մարաթոն։ Ես ինձ զգում էի դեղին մոլորակում. Վերադարձին մենք գնացինք պոնչիկ ուտելու, նրանք շատ համեղ էին։ Մեր ճամփորդությունը շատ լավն էր։

 

Խեղճ ճնճղուկը

Բարև ձեզ, ես կպատմեմ մի տխուր ճնճղուկի պատմությունը։ Մի օր, երբ մենք հավաքում էինք դպրոցի պարտեզի աղբը,  մենք տեսանք ճնճղուկին։ մեզ թվաց, թե նա սատկած էր, բայց երբ Անահիտը բռնեց նրան, մենք իմացանք, որ նա կիսամահ է։ Մենք մտածեցինք, թե ինչ անենք, որ նրան օգնենք Մենք որոշեցինք նրան ջուր տալ,  նա խմեց և մի քիչ շարժեց գլուխը։ Մենք ուրախացանք և թողեցինք  նրան քարի վրա։ Մի քանի ժամից մենք  գնացինք նրա մոտ և տեսանք նրան  փորը արյունոտ։  Ինձ թվում է, որ մեծերն  էին նրան վիրավորել։

Ագարակում

file.jpegԲարև  ձեզ, գիտե՞ք, որ այսօր մենք գնացինք Ագարակ ։ Ընկեր Էդմոնը մեզ ցույց տվեց, թե ինչպես ձիերին մաքրել  և կերակրել։

Ագարակում մենք տեսանք ճագարներ և իրենց տվեցինք 1 գազար։ Քանի որ  ճագարները 2 հատ էին, նրանք կռվում էին, թե ումն է գազարը։ Մենք զույգերով մաքրում էինք Մաշա ձիուն։

Հետո մենք գնացինք ներքին բակ և հավաքեցինք աղբը։

Իմ հնարագետ հայրիկը

Իմ հայրիկը շատ հնարագետ հայրիկ է։ Ես ձեզ կպատմեմ նրա ամենա հետաքրքիր և ամենալավ հնարագետության մասին։ Հայրիկս և իր ընկերը hնարել են մի գործարան, որտեղ աշխատում են շատ մարդիկ։ Նրանք կարում են գույնզգույն հագուստներ մարդկանց համար։ Մարդիկ հագնում են այդ շորերը և ուրախանում են։