<>

1.Շարադրի’ր մտքերդ հետեւյալ վերնագրի շուրջ` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Բարև ձեզ, ես ձեզ կպատմեմ այս ուսումնական տարու իմ ձեռքբերումների մասին: Այս տարի ես հատկապես սիրել եմ մաթեմատիկան ու հայրենագիտությունը։ Ես սովորել եմ համարկարգչային տարբեր ծրագրեր։ Ճամփորդել եմ ուսուցիչներիս հետ, սովորել եմ ընկեր Շուշանից ճիշտ խնամել բույսերը և աշխատել ջերմոցներում։ Ֆիզկուլտուրայի դասին սովորել եմ երկու անիվանի հեծանիվ վարել։ Սովորել եմ ընկեր Երանուհու մոտ մայրենի։ Ընկեր Գրետաի մոտ Մաթեմատիկա։ Ընկեր Սեդաի մոտ երգել եմ սովորել, չնայած որ երգելու հետ այդքան ել սեր չունեմ։

Գործնական աշխատանք

1.ա.Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա: Աղմուկը կարող է հիշեցնելու (հիշել) կոչելու (կոչել) պատճառ դառնալ: Աշխատելը (աշխատել) հոգնած մարդու վրա ազդում է քաղաքային երթալը ու գալը (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսելը (խոսել): Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա էլ է շատ: Գիտնականները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած: Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը

Բ. Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատած (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջդրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի…(մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրություների(ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնցությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

«Մեծ գյուտարարը»

Ջանի Ռոդարի. «Մեծ գյուտարարը»

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.- Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:- Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Հարցեր`

Դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

Ես կուզենաի ստեղծել այնպիսի մի զենք, որ մեր հողատարացքները հետ բերենք օրինակ՝ Շուշի, Հադրութ, Քարվաճար, Բերձոր, Նախիջևան կամ Արևմտյան հայաստանի՝ Անի քաղաքը, Կարսը, Վանը, Էրզրումը, Մուշը, Սասունը․․․ ։ Անմիջապես տեղափոխվելու մի սարք (Տելեպօրտ)։ Այնպիսի մի դեղ, որ մարդիկ ընդունեն այդ դեղը և միանքամից բուժվեն ու կապ չունի թե ինչ հիվանդությունով հիվանդ լինի այդ մարդը։
Ի°նչ խորհուրդ կտաս տղային։

Ես խորհուրդ կտաի տղային, որ նա շարունակի բացահայտել կամ ստեղծել։ Խուրհուրդ կտաի նաև ստեղծեիր այն բաները որը որ ես եմ ուզում օրինակ՝ այնպիսի մի զենք, որ մեր հողատարացքները հետ բերենք։ Անմիջապես տեղափոխվելու մի սարք (Տելեպօրտ)։ Այնպիսի մի դեղ, որ մարդիկ ընդունեն այդ դեղը և միանքամից բուժվեն ու կապ չունի թե ինչ հիվանդությունով հիվանդ լինի այդ մարդը։

Հայկական զինտեխնիկա. անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ ուսումնասիրել Հայկական բանակի զինանոցում օգտագործվող նորագույն զենքերը:

Ընթացքը՝ օգտվելով համացանցից և այլ աղբյուրներից տեղեկանալ հայկական զինված ուժերի զինտեխնիկայի մասին, դիտել տեսահոլովակներ, ուսումնասիրել նորագույն զենքեր:

Օրինակ՝ դիտեք այս տեսահոլովակը

Արդյունքում ՝ մենք կիմանանք թե որքանով է պաշտպանված մեր հայրենիքը, կստեղծեմ նաև զինտեխնիկայի ֆոտոշարք:

Եթե ցանկացողներ լինեն այս նախագծին մասնակցելու, թող ուղարկեն իմ էլ.փոստին:

Այսօր ես ձեզ կպատմեմ Սմերչի մասին։ Մեքենաի քաշը 43․7 տոնա է, երկարությունը՝12․37 մ է, բարձրությունը 3․1 մ, լայնությունը 3․1 մ, շարժիչի հզորությունը 525 ձիաուժ, շարժիչի տեսակ՝ դիզելային, պաշարը 850 կմ, հրթիրների քանակը՝ 12 հրթիր, հրթիրների տրամագիծը՝ 300մմ, կրակի հեռավորությունը՝ 20-70 կմ, կրակի տևողությունը՝ 38 վարկյան, լիցքավորվում է՝ 36 րոպե։ Սմեռչ համազարկային ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեղնիկայի, կայանած ինքնաթիռների ու ուղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և այլ օրինակ տիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, տեկորաֆուգասային և տերմոբարիկ մարտական գլխիկներով օժտված ռեակտիվ արկեր։

Նաև դիտեք այս տեսահոլովակները։

Գործնական աշխատանք

1.Ա. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման Չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի Շրջակա տարածությունները գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի Գերագույն աստիճանի քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:

 Բ. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով (անհրաժեշտության դեպքում նախադասության կառուցվածքը փոխի՛ր):

Ամերիկայի մի օձաբուծարանում մոտ մեկ մետրանոց երեք գլխանի  օձ էր ապրում: Օձաբուծարանը, որ հիմնականում զբաղվում է. օձաթույն հավաքելով, այդ եզակի թանգարանում ևն ցուցադրվող առարկա ձեռք է բերել տասս տարեկան  մի դպրոցականից, երբ օձն ընդամենը տասնհինգ Մետրի մեկ հարյուրերորդական մասը ճուտիկ էր:

Սողունը երեք տարեկանում միանգամից վեց ձկնիկ էր ուտում. ընդ որում, երկու գլուխները որսում էին միաժամանակ: Բայց դիտողները վկայում էին, որ այդ միասնական գործողության ժամանակ ձախ գլուխը գլխավորում էր:

«Այցելություն Եղիշե Չարենցի տուն — թանգարան»

Չորեքշաբթի օրը ընկեր Երանուհու և ընկեր Սոնայի ուղեկցությամբ մենք գնացինք Չարենցի անվան տուն – թանգարան։ Սկզբում մենք մեր պայուսակները և բաճկոնները դրեցինք հանդերձարանում և հետո գիտը մեզ ուղեկցեց դեպի թանգարան։ Թանգարանի առաջին հարկում մեզ պատմեցին դեռ պատանի Չարենցի մասին, հիմնականում՝ դպրոցական տարիների։ Երկրորդ հարկում մենք տեսանք Չարենցի առաջին հրատարակված գիրքը, իր սիրած գրքերը, իմցանք իր առաջին կնոջ ՝ Արփիկի մասին։ Ի դեպ Արփիկի մահանալուց հետո Չարենցը ուզում էր ինքնասպանություն գործել, բայց նրան փրկեցին։ Իսկ արդեն երրորդ հարկում մեզ պատմեցին հայտնի Չարենցի և նրա չարաճճի արկածների մասին, օրինակ՝ նրա երկու անգամ ատրճանակով կրակելը։ Չարենցը Ստալինի դաժանությանն էր դեմ, որի պատճառով նրան նստացրեցին բանտ։ Ի դեպ մոռացա ասել, որ Արփիկի մահանալուց հետո նա ամուսնացավ Իզաբելայի հետ և ունեցավ երկու աղջիկ։ Բանտում Իզաբելային թույլատրում էին սպիտակեղեն բերել։ Մի օր երբ Իզաբելան սպիտակեղենը բանտից հետո դրեց ջրի մեջ ջուրը սկսեց կապտել, Իզաբելան վերցրեց խոշորացույցը և սկսեց ուշադիր նայել, նայելուց հետո նա գտավ մի գաղտնագիր էր։ Իրականում Չարենցը բանտում ինչ որ տեղից գտել էր քիմիական մատիտ, որով գրել էր այդ գաղտնագիրը։ Բանտում  նա գրում էր Ստալինի դեմ բանաստեղծություններ, որի համար նրան տանջամահ են անում և դրանից նրա առողջությունը պարզապես քայքայվում է։ Նա հիվանդացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է։ Քանի որ նա հայտնի գրող էր նրա դին դրեցին բանտի հացի պահոցում և մինչև հիմա հայտնի չի թե որտեղ է թաղված նրա աճյունը։ Նա իր մասին գրել է հետեվյալ տողերը՝

Ես եմ հիմա մի պոետ

Եվ իմ անունն է Չարենց

Պիտի ապրի դարերով

Պիտի լինի բարձր ու մեծ

Կամ

Ես եկել եմ դարերից

Եվ գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից

Դեպի պայծառ ապագա

Ողջո՜ւյն, միջին դպրոց

Արևմտյան դպրոցում անցկացրած տարիները համարում եմ իմ մանկության ամենալուսավոր և ջերմ տարիները։ Մեր դասատուները շատ բարի են և համբերատար մեր վարքի նկատմամբ։ Ես հատկապես սիրել եմ մաթեմատիկան և հայրենագիտությունը, չնայած որ մյուս առարկաներն էլ եմ հաճույքով սովորել, որովհետև մեր դասերը կրեատիվ ու հետաքրքիր են անցել։ Ես սովորել եմ համարկարգչային տարբեր ծրագրեր, ի դեպ ինձ ընկեր Գրետան ասել է, որ ես ծրագրավորող կարող եմ դառնալ։ Ճամփորդել եմ ընկեր Սոնայի և ընկեր Արմինեի գլխավորությամբ, ճանչել եմ հայրենիքս և հիացել բնությամբ չնայած,որ ամեն քայլափոխին աղբ է։ Սովորել եմ ընկեր Շուշանից ճիշտ խնամել բույսերը և աշխատել ջերմոցներում։ Երրորդ դասարանում, ֆիզկուլտուրայի դասին սովորել եմ երկու անիվանի հեծանիվ վարել։ Սովորել եմ ընկեր Երանուհու մոտ վարժ ընթերցել և, սակայն ոչ բոլորն են դա լուրջ ընդունել։

Ես չգիտեմ թե ինչպես է լինելու միջին դպրոցում, բայց հույսով եմ ամեն ինչ լավ կլինի։☺

Եղիշե Սողոմանյան «Չարենց»

Եղիշե Չարենց՝ ծնվել է 1897 թվականի մարտի 13 — ին, Կարսում։ Երկար տարիներ Չարենցի ծնդնդյան վայրը գիտնականների համար մի մեծ հանելուկ էր դարձել, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Իրականում Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և համաձայն բանաստեղծի ավագ եղբոր Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ տեղափոխվում է Էրզրում և հետո Կարս: Չարենցի հայրը Աբգարը, և մայրը Թեկղի Միրզոյանը, ունեին չորս որդի և երեք դուստր: Չարենցի անուն ազգանունը իրականում՝ Եղիշե Սողոմանյան է, իսկ ինձ թվում է, որ «Չարենց» մականունը իրեն տվել են փոքր ժամանակ չար կամ չարաճճի լինելուց։ Նաև ես տեսելեմ Չարենցի ֆիլմը և ինձ տատիկը ասա, որ Չարենցը դեմ էր Ստալինի (Հետագա ԽՍՀՄ- ի կառավարիչ) պատժամիջոցները մարդկանց դեմ։

Մայրենի

1.Կարդա’, եթե կարող ես անգիր սովորի’ր Եղիշե Չարենցի <<Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում>> բանաստեղծությունը։

2.Մեկնաբանի’ր բանաստեղծությունը

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։