Ճամբարային իմ այսօրվա օրը:

Երբ ես եկա դպրոց մենք սկսեցինք առավոտյա մարզանք անել, իսկ հետո պարեցինք հայ Նուբար պարը: Դրանից հետո սկսեցինք դիտել մաթեմատիկական տեսահոլովակներ, միտքը վարժեցնելու համար, նաև այսօր միտքը վարժեցնելուց հետո մենք ծանոթացանք մեր նոր ռուսերենի դասատույի հետ, ընկեր Էլինայի: Դրանից հետո դիտեցինք Էմիլի ֆիլմը: Թե ինչպես Էմիլը առնետ բռնեց: Շատ զվարճալի էր: Իսկ հետո գնացինք քոլեջ: Այնտեղ ընկեր Սուսանի հետ քնարկեցինք այդ Էմիլի ֆիլմը:

Ձմեռային ճամբար. օր 8 — րդ

Երբ ես եկա դպրոց, մենք սկսեցինք պատրաստել ասիլ վասիլների նման մի բան (ճիշտն ասած անունը չեմ հիշում): Պատրաստելուց հետո սկսեցինք սպասել, որ թխվի: Թխվելու ժամանակ մենք ուղղակի սկսեցինք նախաճաշել և խաղալ սեղանի խաղեր: Հետո այդ բաները թխվեցին, մենք իհարկե փորձեցինք, շատ համեղ էր: Մի փոքր անց ավագ դպրոցից եկան ուսանողներ և մեզ բացատրեցին թե ինչպես կարող ենք բնական պայմաններում պատրաստել կողմնացույց: Քայլ առաջին, ամանի մեջ լցնում ենք մի փոքր ջուր, քայլ երրկրորդ, մի թուղթ ենք վերցնում, հանգիստ դնում ենք ջրի վրա, քայլ երրորդ, գտնում ենք մի ասեղ, այրիչով սուր ծայրը վառում ենք և դնում թղտի վրա: Սլաքի սուր վառված ծայրը միշտ ցուց է տալիս հյուսիսը:

Ձմեռային ճամբար 2021

Օր 8-րդ

Այսօր երբ ես եկա դպրոց միանգամից սկսեցինք դիտել ՀՐԱՇՔԸ ֆիլմը: Մի փոքր անց Հարավային դպրոցից եկավ մի ուսուցիչ իր սովորողների հետ և նրանք սկսեցինք մեզ պատմել իրենց բլոգի մասին:(Բլոգի անունը MyInfoPlanet): Հետո մի փոքր հանգստացանք, կերանք մեր ուտելիքները և այնուհետև կատարեցինք մի փորձ, որի ժամանակ օսլան խառնեցինք ջրի հետ: Մենք պարզեցինք, որ եթե հեղուկի վրա ուժ ես դիմադրում, նա պինդ է դառնում, իսկ եթե ոչ, ապա հեղո

Ձմեռային ճամբար 2021

Օր 5-րդ

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Ուրբաթ օրը մենք առավոտյան ժամը 10 : 30 մեկնեցինք Ջրվեժ: Երբ հասանք տեղ մի մեծ դիք բարձրացանք: Ես հոգնել էի: Իսկ հետո երկու խմբի բաժանվեցինք և սկսեցինք մրցել սահնակների օգնությամբ: Դրանից հետո կերանք մեր ուտելիքները և թեյ խմեցինք: Մի փոքր անց սկսեցինք ուղղակի սահնակ և դահուկ քշել, քանի որ ես շատ լավ դահուկ քշել գիտեմ, երկու շրջան դահուկ քշեցի, հետո էլ սահնակով սահեցի: Եվ այսպիսով մեր ճամփորդությունը վերջացավ:

Ձմեռային ճամբար. օր երկրորդ

Օրը սկսվեց ԿԼԱՈՒՍ մուլտֆիլմի շարունակությունը դիտումով: Մի փոքր նայելուց հետո ես և ընկեր Սոնան գնացինք խանութ և կատարեցինք գնումներ՝ Ասիլ — վասիլ կամ Ասիլ — Բասիլ թխելու համար: Մենք թխեցինք տարբեր կերպարներով Ասիլ — վասիլ — ներ, որոնցով ըստ հայկական ավանդության գուշակություներ են արել: Մինչև կթխվեին մեր կերպարները, ընկեր Սոնան մեզ ընդմիջում հայտարարեց, մենք խաղացինք սեղանի հետաքրքրաշարժ խաղեր: Երբ պատրաստ եղան մեր թխածները, մենք համտեսեցինք, նրանք համով էին ու գեղեցիկ: Վերջում մենք գնացինք ընտրության դասին:

Կարգախոս՝ Ընկերությունը ուժ է

Ճամբարային առաջին օրվա մասին

Իմ ձմեռային ճամբարի առաջին օրը շատ լավ անցավ: Երբ ես եկա դպրոց առաջին հերթին գնացի էկրանով սենյակ, այնտեղ էին բոլոր դպրոցի բույսերը: Ես և իմ ընկերները մի քանի հատ բույս տեղափոխեցինք դպրոցի տարբեր կետերում: Իսկ հետո սկսեցինք լրացնել ընկեր Սոնայի տրված հանձնարարությունները: Իսկ հետո ընկեր Սոնան հայտարարեց մեզ ընդմիջում և մենք խաղացինք մի խաղ, որի անունը ԳՏՆԵԼՈՒԿ էր: Մի փոքր անց մենք նայեցինք մի մուլտֆիլմ, որի անունը ԿԼԱՈՒՍ էր: Նայեցինք մուլտֆիլմը և հետո սովորեցինք Հայ Նուբար երգը, նաև դրա պարը:

Երկրորդ ուսումնական շրջան. անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Ալեք Ֆրանգյան
Ջոկատի անվանում- Հայրենագետիկների ջոկատ
Երկարացված օր մնում եմ/չեմ մնում-  չեմ մնում
Երթուղուց օգտվում եմ միակողմանի/երկկողմանի/չեմ օգտվում-Լրացուցիչ չեմ օգտվում

պարապմունքների մասնակում եմ դպրոցում/դպրոցից դուրս և նշեք պարապմունքի անունը09:00-09:20— Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- Ջոկատի լոգոյի և կարգախոսի ընտրություն, ջոկատի անդամների ծանոթացում, օրակարգի հրապարակում, անելիքների ճշտում, ստուգատեսներին ծանոթացում, ծիսական թեյըմպում, շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, Ջրվեժ անտառապարկ ճամփորդության քննարկում, Այցելություն սահադաշտ
. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա ԹևանյանՀունվարի 12
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 13
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:0- Բիայնա ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում
Հունվարի 14
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-10:30 -Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց. Ալիս Գևորգյանի հետ կավով պատրաստում ենք սեպագրեր սալիկների վրա
10:30-11:00— Այցելություն Աստղացուցարան
11:30-12:35- Տեխնոլոգիական գործունեություն՝ տրյուֆելների պատրաստում
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 15
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-14:00- Բիայնիլի ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Ջրվեժի անտառապարկում
Հունվարի 18
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, մուլտֆիլմի դիտում -քննարկում « Ֆերդինանտ ցուլը»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
Հունվարի 19
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծերՀունվարի 2008:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:00- Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցումՀունվարի 21-23 — «Բիայնա» ջոկատի արտագնա ազգագրական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում