Ճամբարային իմ այսօրվա օրը:

Երբ ես եկա դպրոց մենք սկսեցինք առավոտյա մարզանք անել, իսկ հետո պարեցինք հայ Նուբար պարը: Դրանից հետո սկսեցինք դիտել մաթեմատիկական տեսահոլովակներ, միտքը վարժեցնելու համար, նաև այսօր միտքը վարժեցնելուց հետո մենք ծանոթացանք մեր նոր ռուսերենի դասատույի հետ, ընկեր Էլինայի: Դրանից հետո դիտեցինք Էմիլի ֆիլմը: Թե ինչպես Էմիլը առնետ բռնեց: Շատ զվարճալի էր: Իսկ հետո գնացինք քոլեջ: Այնտեղ ընկեր Սուսանի հետ քնարկեցինք այդ Էմիլի ֆիլմը:

Ձմեռային ճամբար. օր 8 — րդ

Երբ ես եկա դպրոց, մենք սկսեցինք պատրաստել ասիլ վասիլների նման մի բան (ճիշտն ասած անունը չեմ հիշում): Պատրաստելուց հետո սկսեցինք սպասել, որ թխվի: Թխվելու ժամանակ մենք ուղղակի սկսեցինք նախաճաշել և խաղալ սեղանի խաղեր: Հետո այդ բաները թխվեցին, մենք իհարկե փորձեցինք, շատ համեղ էր: Մի փոքր անց ավագ դպրոցից եկան ուսանողներ և մեզ բացատրեցին թե ինչպես կարող ենք բնական պայմաններում պատրաստել կողմնացույց: Քայլ առաջին, ամանի մեջ լցնում ենք մի փոքր ջուր, քայլ երրկրորդ, մի թուղթ ենք վերցնում, հանգիստ դնում ենք ջրի վրա, քայլ երրորդ, գտնում ենք մի ասեղ, այրիչով սուր ծայրը վառում ենք և դնում թղտի վրա: Սլաքի սուր վառված ծայրը միշտ ցուց է տալիս հյուսիսը:

Ձմեռային ճամբար 2021

Օր 8-րդ

Այսօր երբ ես եկա դպրոց միանգամից սկսեցինք դիտել ՀՐԱՇՔԸ ֆիլմը: Մի փոքր անց Հարավային դպրոցից եկավ մի ուսուցիչ իր սովորողների հետ և նրանք սկսեցինք մեզ պատմել իրենց բլոգի մասին:(Բլոգի անունը MyInfoPlanet): Հետո մի փոքր հանգստացանք, կերանք մեր ուտելիքները և այնուհետև կատարեցինք մի փորձ, որի ժամանակ օսլան խառնեցինք ջրի հետ: Մենք պարզեցինք, որ եթե հեղուկի վրա ուժ ես դիմադրում, նա պինդ է դառնում, իսկ եթե ոչ, ապա հեղո

Ձմեռային ճամբար 2021

Օր 5-րդ

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Ուրբաթ օրը մենք առավոտյան ժամը 10 : 30 մեկնեցինք Ջրվեժ: Երբ հասանք տեղ մի մեծ դիք բարձրացանք: Ես հոգնել էի: Իսկ հետո երկու խմբի բաժանվեցինք և սկսեցինք մրցել սահնակների օգնությամբ: Դրանից հետո կերանք մեր ուտելիքները և թեյ խմեցինք: Մի փոքր անց սկսեցինք ուղղակի սահնակ և դահուկ քշել, քանի որ ես շատ լավ դահուկ քշել գիտեմ, երկու շրջան դահուկ քշեցի, հետո էլ սահնակով սահեցի: Եվ այսպիսով մեր ճամփորդությունը վերջացավ:

Գործնական աշխատանք

Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս   գտար):

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերը) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթը, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

Բնագիտություն

  1. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Կղզին այն է, որ չորս կողմից էլ ջուր է, իսկ թերակղզին երեք կողմից ջուր է, իսկ մի կողմը ցամաք:

  1. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի ջերմությունը 28 — 30 C է: Դեպի հյուսիս, հարավ կամ հասարակածի շրջանից հեռու ապա ջրի ջերմաստիճանը քչանում և դառնում է 1 — ից — 2 C:

Լուցկիներով աղջիկը

Պատմել սովորի՛ր Հանս Քրիստիան Անդերսենի 《Լուցկիներով աղջիկը》գործը։

Առաջադրանք

Պատմությունից առանձնացրո՛ւ քեզ համար ամենահուզիչ և ամենից տպավորիչ հատվածները և հիմնավորի՛ր։

Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Ինձ դուր եկավ այս հատվածը, որովհետև քանի, որ աղջիկը ահավոր ձևի մռսել էր այդ մի փոքրիկ լուցկի այնքան ջերմությունն էր տալիս նրար, որ նա պատկերացնում էր իրեն մի լավ պայմաններում, բայց երբ նա ուզեց տաքացնել նաև նրա ոտքերը լուցկին անմիջապես հանգավ:

Նոր տարին Իսպանիայում

Քանի, որ Իսպանյացիների համար նոր տարին հանրային տոն է քաղաքի բոլոր բնակիչները գնում են կենտրոնական հրապարակ տոնածառի մոտ ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար: Հրապարակի մարդիկ փորձում են Ժամացույցի ղողանջների ընթացքում 12 գիլա (գիլա նշանակում է խաղաողի մի հատիկ)խաղող ուտել: Ինչու՞ 12, որովհետև 12 — ը նշանակում է տարվա ամիսները: Իսկ ովքեր, որ տանն են նշում, ավանդույթը նույնպես չի կորում, ամեն մի ամանի մեջ դրաված է լինում 1 մեկ խաղողի գիլա:

Նոր տարին Իսպանիայում շատ յուրահատուկ ժամանակ է: Իսպանացիները ճոխ նշում են Սուրբ ծնունդը և Նոր տարին: Ձմեռ պապիի դերը կատարում են երեք թագավորներ, Մելխիորը, Գասպարը և Բալդազարը: Իսպանիայում նրանք են պատասխանտու նամակներ ստանալու և նվերներ բաժանելու համար: Թագավորների տոնը սկսվում է հունվարի 5 — ին:

Ավանդական ուտեստներ

Ռոսկոն

Այս իսպանական Սուրբ ծննդյան աղանդը վաճառվում է ամբողջ երկրում ՝ հունվարի 6-ին ՝ Կախարդական թագավորների օրը: Ռոսկոնը խոշոր ռուլետ է, որը թխում են ալյուրից, խմորիչից, շաքարից, կարագից, ձվերից, քերած ցիտրուսային մրգերից և նուշից, վերևի մասը զարդարում են թանկարժեք քարերի նման, գույնզգույն չրերով: Այս աղանդի ներսում երկու հատուկ անակնկալ է դրված: Դա կարող է լինել մանուկ Հիսուսի արձանը կամ մետաղադրամը կամ չոր լոբին: Սովորության համաձայն, մեկը, ով մետաղադրամ կամ արձանիկը կգտնի, Նոր տարվա բախտը կբերի: Դե ով էլ գտնի լոբին ստիպված է վճարել ռոսկոնի համար:

Праздник трех королей в Испании, или зимняя фиеста. Испания по-русски - все  о жизни в Испании
Մելխիոր, Գասպար, Բալդազար
Роскон королей

Անգին խորհուրդ(2)

Նախորդ օրվա թարգմանածդ առակից դուրս գրի՛ր գոյականները, ածականները և բայերը։

https://pritchi.ru/id_9106

Մի անգամ հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցրեց մի գիտնականի ով բժշկության ոլորտում մի քանի կարևոր հայտնագործություն է արել, ինչու նա որոշեց, որ կարող է ավելիին հասնել, քան սովորական մարդը: Ի՞նչն է նրան առանձնացնում այլ մարդկանցից: Գիտնականը պատասխանեց, որ իր կարծիքով դա առաջացել է մեկ դասից, որը նա ստացել է իր մայրիկից, երբ նա երկու տարեկան էր: Նա փորձեց սառնարանից մի շիշ կաթ հանել և կաթը ընկավ ձեռքից ու ամբողջ հատակը լցվեց կաթով: Իսկական կաթի ծով: Երբ նրա մայրը մտավ խոհանոց, նրա վրա բղավելու կամ պատժելու փոխարեն, նա ասաց:

— Ռոբերտ ինչ հիանալի խառնաշփոթ էս մոգոնել:

— Դե ինչ եղածը եղած է:

Լավ դու կարող էս մի փոքր խաղալ, բայց հետո մենք կհավաքենք միասին: Խաղալուց հետո մենք մաքրեցինք հատակը:

— Այս պատահարը ուղղակի անհաջող փորձ էր:

Արի հիմա գնանք դուրս և տեսնենք, կարելի է արդյոք մեկ շիշ ջուրը առանց ցած գցելու տեղափոխել և նա հասկացավ, որ կարող է: Այդ ժամանակ նա հասկացավ, որ պետք չէ վախենալ սխալներ կատարելուց: Ճիշտ հակառակը դա կարող է նոր փորձի սկիզբ լինել:

Գոյական — Լրագրող, գիտնական, մարդ, մայրիկ, շիշ, կաթ, հատակ, ծով, խոհանոց, խառնաշփոտ:

Ածական — կարևոր, սովորոկան, ամբողջ, հիանալի, անհաջող, նոր:

Բայ — հարցնել, անել, հասնել, պատասխանել, ստացել, փորձել, հանել, ընկնել, մտնել, բղավել, պատժել, ասել, մոգոնել, խաղալ, մաքրել, հավաքել, գնալ, տեղափոխել, հասկանալ, կատարել,

Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրներ

  1. Չորս հատ երկուսով (2,2,2,2) և թվաբանական գործողության նշան օգտագործելով, ստացիր 111 :

222 : 2 = 111

  1. Ագարակում կան սագեր ու ձիեր: Բոլորը միասին ունեն 44 ոտք և 14 գլուխ: Քանի՞ սագ և քանի՞ ձի կա ագարակում:

8 ձի, 6 սագ

  1. Ի՞նչ թիվ կգրի Լուսինեն հարցական նշանի վանդակում, երբ նկարում բերված բոլոր հաշվարկները ճիշտ կատարի:
Подпись отсутствует

5 թիվը

  • 4․ Կիշա, Գիշա, Սիշա թութակներից մեկը դեղին է, մյուսը՝ սպիտակ, երրորդը՝ կանաչ: Կիշան և սպիտակ գույնի թութակն ապրում են նույն վանդակում: Սիշան սիրում է խաղալ կանաչ գույնի թութակի հետ, բայց շատ է կռվում սպիտակ գույնի թութակի հետ: Գտեք Կիշա թութակի գույնը:

Կիշա՝ կանաչ վանդակ

Սիշա՝ դեղին վանդակ

Գիշա՝ Սպիտակ վանդակ

  • 5․ 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։

4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։

120 ժամ

  • 6․ Գտիր օրինաչափությունը և հարցական նշանի փոխարեն գրիր անհրաժեշտ թիվը:
Подпись отсутствует

13

7․ Օգնիր Դավիթին տասնմեկ հատ 4-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ 11511։

44444 : 4 + 444 — 44 = 11511

8․ Մանեն գրքի մի էջը կարդում է 4 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր գրքի 50 էջը կարդալու համար, եթե նա գրքի էջերը կարդում է նույն արագությամբ, յուրաքանչյուր 10 էջից հետո կատարելով 40 րոպե ընդմիջում :

4 = րոպեում կարդում է 1 էջ, իսկ 40 րոպեում կարդում է 10 էջ:

40 x 5 = 200 րոպե առանց ընդմիջում.

Իսկ ընդմիջումով 360 րոպե