aa

  1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
    թվանշան է գրված:
    1) 77 2) 76 3) 145 4) 143

77 — 9 = 68

68 x 2 = 136

136 + 9 = 145

  1. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
    գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
    անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
    1) 9 2) 10 3) 11 4) այլ պատասխան

15 + 20 = 35

35 — 26 = 9

  1. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի
    նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:
    1) 20 2) 17 3) 23 4) հնարավոր չէ որոշել

7 + 3 + 3 = 13

13 + 5 + 5 = 23

  1. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
    արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
    դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
    1) 17 2) 3 3) 16 4) այլ պատասխան

6 + 5 + 4 + 2 = 17

  1. Քանի՞ եռանիշ թիվ գոյություն ունի, որոնց գրառության մեջ մասնակցում են միայն 0;
    1; 2; 3; 4 թվանշանները:
    1) 300 2) 400 3) 100 4) 900

  1. Հեքիաթային արկղում կա մեկ կախարդական ընկույզ, յուրաքանչյուր մեկ րոպե անց
    նրանում առկա կախարդական ընկույզների քանակը կրկնապատկվում է: Հայտնի է,
    որ ամբողջ արկղը կախարդական ընկույզներով լցվում է 136 րոպեում: Որքա՞ն
    ժամանակում կլցվի այդպիսի արկղի կեսը, եթե նրանում լիներ երկու կախարդական
    ընկույզ:
    1) 134 2) 135 3) 68 4) 34
  2. Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
    պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
    թիվ ստացավ Արմենը:
    1) 22 2) 23 3) այլ պատասխան 4) 12
  3. Հայտնի է, որ առաջնությանը մի քանի ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 55
    խաղ: Իմանալով, որ յուրաքանչյուր թիմ մնացած թիմերից յուրաքանչյուրի հետ
    ունեցել է ընդամենը մեկ խաղ, Որոշել քանի՞ թիմ է մասնակցել առաջնությանը:
    1) 54 2) 11 3) 10 4) 9
  4. Զամբյուղում կան խնձորներ, ծիրաններ և տանձեր: Ընդհանուր քանակությամբ 37
    միրգ: Հայտնի է, որ խնձորների քանակը ծիրանների քանակից 2 անգամ շատ է, իսկ
    տանձերի քանակը 3-ով քիչ է խնձորների քանակից: Գտնել արկղում առկա
    ծիրանների և խնձորների քանակը միասին:
    1) 35 2) 34 3) 24 4) 29
  5. 10 տետր գնելու համար Անիի մոտ գտնվող գումարից պակասում է 50 դրամ, իսկ 7
    նմանատիպ տետր գնելու համար նրա մոտ ավելանում է 250 դրամ: Որքա՞ն արժե 4
    այդպիսի տետրը:
    1) հնարավոր չէ որոշել 2) այլ պատասխան 3) 40 դրամ
    4) 70 դրամ
  6. Երկու մեկնարկային կետերից, որոնց միջև հեռավորությունը 880 մ է, միաժամանակ
    դեմ հանդիման շարժվում են երկու հեծանվորդ, որոնցից առաջինի արագությունը 100
    մ/ր է, իսկ երկրորդինը՝ 120 մ/ր: Առաջինի հետ միասին դուրս է գալիս շունը, որի
    արագությունը 140 մ/ր է: Շունը հասնելով երկրորդ հեծանվորդին անմիջապես ետ է
    շրջվում դեպի առաջին հեծանվորդը, այնուհետև հասնելով նրան ետ է շրջվում դեպի
    երկրորդ հեծանվորդը: Այդպես շարունակ շունը այնքան է վազում երկու
    հեծանվորդների միջև, մինչև նրանք հանդիպեն: Քանի՞ մետր է վազում շունը:
  7. Արամը բազմապատկեց 2021-ից մեծ հաջորդ 20 բնական թվերը (2022.2023.2024.
    ……) և
    արդյունքից հանեց 2021: Գտնել Արամի ստացած թվի վերջին երեք թվանշաններից
    բաղկացած թիվը:
  8. Առաջին և երկրորդ արկղերում միասին կա 44 մանդարին: Երկրորդում և երրորդում
    միասին կա 47 մանդարին, երրորդում և առաջինում միասին՝ 45 մանդարին:
    Քանի՞մանդարին կա երկրորդ արկղում:
  9. Արսենի տարիքը 8 անգամ մեծ է Կարենի տարիքից, իսկ Կարենը 28 տարով փոքր է
    Արսենից: Կարենի և Գևորգի տարիքների գումարը 14 է: Քանի՞ տարեկան է Գևորգը:
  10. Յոթ ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել առաջնություն: Բոլոր թիմերը
    խաղացել են բոլորի հետ մեկական խաղ: Հաղթանակի դեպքում տրվել է 3 միավոր,
    պարտության դեպքում 0 միավոր, իսկ ոչ-ոքի դեպքում 1 միավոր: Թիմերը մրցաշարի
    ավարտին ըստ իրենց հավաքած միավորների դասակարգվել են հետևյալ կերպ՝ 14; 13;
    9; 8; 7; 4; 3: Քանի՞ խաղ է ոչ-ոքի ավարտվել

Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտե՛ք նրանց  ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝
Օրիանակ՝ 30=5*3*2 և 75=5*5*3, 30 և 75 թվերի ընդհանուր պարզ արտադրիչներն են 5-ը և 3-ը։ 15 և 75 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար կլինի 5*3=15՝ (30, 75)=15:
14 և 21

14 = 2 x 7

21 = 3 x 7

ընդհանուր  պարզ արտադրիչ`7

32 և 16

32 = 2 x 2 x 2 x 2 x 2

16 = 2 x 2 x 2 x 2

ընդհանուր  պարզ արտադրիչ`2 x 2 x 2 x 2
25 և 42

[42, 25] = 1
15 և 75

15 = 3 x 5

75 = 5 x 15

Ընդհանուր պարզ արտադրիչ`5
60 և 26


25 և 100

25 = 5 x 5

100 = 2 x 2 x 5 x 5

Ընդհանուր պարզ արտադրիչ`5 x 5
25=5×5 և 5 (25,5)=5


21 և 28

21 = 3 x 7

28 = 2 x 2 x 7

Ընդհանուր պարզ արտադրիչ`7
102 և 42

102 = 2 x 51

42 = 2 x 3 x 7

Ընդհանուր պարզ արտադրիչ`2
24 և 36

36 = 3 x 2 x 3 x 2

24 = 2 x 2 x 3 x 2

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2 x 2 x 3
38 և 64

64 = 2 x 2 x 2 x 2 x 2 x 2

38 = 2 x 19

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2
25 և 504


77 և 11

77 = 7 x 11

11 = 11 x 1

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 11
25 և 40

25 = 5 x 5

40 = 2 x 2 x 2 x 5

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 5
180 և 12

180 = 2 x 2 x 45

12 = 2 x 3 x 2

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2
24 և 16

24 = 2 x 2

16 = 2 x 2 x 2 x 2

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2 x 2
3 և 7

3 = 3 x 1

7 = 7 x 1

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 1
2 և 11

2 = 2 x 1

11 = 11 x 1

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 1
260 և 26

260 = 2 x 5 x 2 x 13

26 = 2 x 13

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2
100 և 40

100 = 2 x 5 x 2 x 5

40 = 2 x 2 x 2 x 5

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2
13 և 50 (13,50)=1`

13 = 13 x 1

50 = 2 x 5 x 5

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝
81 և 30

81 =
100 և 84
20 և 60
38 և 60

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 2
125 և 50

Ընդհանուր ամենամեծ բաժանարար՝ 5
40 և 17

Փոխադարձաբար
25 և 2

Փոխադարձաբար
600  և 250

50

Վիտամին C

Վիտամին C ջրալույծ վիտամին է, որը հայտնաբերված է տարբեր սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղ: Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով: Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է: Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ մասնավորապես իմունային համակարգի: Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան:

Vitamin C – Functions, Food Sources, Deficiencies and Toxicity
(Նկարը համացանցից)

Ընտրություն

Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 1-ին մակարդակի խնդիրների քննարկում։

1. Եթե հայերենի այբուբենը հակառակ հերթականությամբ (ֆ-ից ա) գրենք, ո՞ր տառը կլինի 11-րդը:

39 — 10 = 29, ուրեմն ա տառից հաշված 29-րդ տառը կլին Ս-ն։

Պատ․՝ Ս

2. Սկյուռը ձմռան համար պահեստավորել էր երկու անգամ ավելի շատ կաղին, քան սունկ: Երբ նա էլի 8 սունկ բերեց, սունկերի ու կաղինների քանակը հավասարվեց: Սկյուռը քանի՞ կաղին էր պահեստավորել:Подпись отсутствуетԽնդրի պայմաններից երևում է, որ սունկը 8 հատ է, ուրեմն կաղինները կլինեն 8×2=16Պատ․՝ 16 կաղին։

3. Սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի է. շաբաթվա ի՞նչ օր կլինի ամսվա 28-րդ օրը:

Քանի որ սեպտեմբերի 10-րդ օրը հինգշաբթի, ուրեմն հաջորդ հինգաշթին կլինի  

 10 + 7 = 17-ը(hինգշաբթի), իսկ դրան հաջորդող  հինգաշթին կլինի՝  
17 + 7 = 24 -ը(hինգշաբթի), ուրեմն 25-ը կլինի ուրբաթ, 26-ը՝ շաբաթ, 27-ը՝ կիրակի, իսկ 28-ը՝ երկուշաբթի։

Պատ․՝ երկուշաբթի։

4. Լիան իր մտապահած թիվը բաժանեց 7-ի, ավելացրեց 7, մեծացրեց 7 անգամ, ստացավ 77: Ո՞ր թիվն էր մտապահել Լիան:Ձեր պատասխանը

?:7+7*7=77

77 : 7 = 11

11 -7 = 4

4 x 7 = 28

Պատ՝․ 28

5. Նարեն իր հորինած հեքիաթներից էլեկտրոնային գիրք ստեղծեց: Քանի՞ էջ ուներ գիրքը, եթե էջերը համարակալելու համար 35 թվանշան օգտագործեց:

35 — 9 = 26

26 : 2 = 13

13 + 9 = 22Պատ․՝22 էջ։

6.«1+2+3+4+5+6+7+8+9» արտահայտության մեջ գումարման նշաններից մեկը փոխարինիր բազմապատկման նշանով այնպես, որ արտահայտության արժեքը ստացվի 100:Ձեր պատասխանը

Պատ․՝  1+2+3+4+5+6+7+8×9=100

7. Տատիկի ու թոռնիկի տարիքների գումարը 65 է: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը, եթե գիտենք, որ թոռնիկն այնքան ամսական է, որքան տատիկի տարիքն է:Ձեր պատասխանը

65 x 12 = 780

1+12=13

780:13=60 ամսական= 5 տարեկան թոռնիկ, 60 տարեկան տատիկ։

Պատ․՝  60 ամսական թոռնիկ= 5 տարեկան, 60 տարեկան տատիկ։

8. Տանը, որտեղ ապրում է կատուն, կա վեց սենյակ: Կատուն կարող է քայլել նշված սլաքների ուղղությամբ: Քանի՞ տարբեր ճանապարհներով նա կհասնի այն սենյակը, որտեղ դրված է ամանով կաթը:Անխորագիր պատկեր

Պատ․՝  3 տարբեր ճանապարհ

9.Ճամփորդության ընթացքում Լիլին տուփի մեջ 5 հատ խաչսարդ ու բզեզ էր հավաքել: Քանի՞ խաչսարդ և քանի՞ բզեզ էր հավաքել Լիլին, եթե 34 ոտք էր երևում (մեկ խաչսարդը ունի 8 ոտք, իսկ մեկ բզեզը՝ վեց ոտք):

Եթե բոլոր 5-ը  խաչսարդ  լինեին, ապա միասին կունենաին 5*8=40 ոտք, ուրեմն 

40-34=6 ոտք  ավել ենք հաշվել

6:2=3 բզեզ

5-3=2 խաչսարդ

Պատ․՝ 2  խաչսարդ, 3  բզեզԱնխորագիր պատկեր

10. Հինգ ընկերուհիները հաղթահարեցին Թեժառույքի վանքի բարձունքը: Աննան Լիայից ավելի շուտ հասավ, բայց Մանեից` ուշ: Մոնիկան Եվայից ավելի շուտ հասավ, բայց Լիայից`ուշ: Ընկերուհիներից ո՞վ վերջինը հաղթահարեց բարձունքը:

Պատ․՝  Եվա

Իմ բույսը

Մեր տան պատշգամբում կան ծաղիկներ որոնք գույնզգույն են և շատ գեղեցիկ: Երբ որ դրսից ես նայում նրանք ավելի գեղեցիկ են թվում: Ունենք բույսեր, որոնք բազմամյա են ու մենք ամեն տարի (եթե անհրաժեշտ է լինում) փոխում ենք նրանց ծաղկամանները, իսկ միամյա բույսերի դեպքում ամռանը վայելում ենք նրանց գեղեցկությունը, իսկ ձմռանը՝ հավաքում սերմերը: Մենք նրանց երկու օրը մեկ ջրում ենք, շաբաթը մեկ հողը փխրեցնում ենք և ավելացնում միկրոէլեմենտներ: Բույսերին պետք է սիրել և ճիշտ խնամել:

Ահա իմ բույսերը՝

Սամշիտ
Խորդենի
Папоротник, пеларгония, барвинок.

Կոմիտասի նամակը Հովհաննես Թումանյանին

Սիրելի՛ Հովհաննես,

Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանեն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբերն իր ճտերով չէր կարող մուտք գործել:Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևեթ բառերը՝ բանաստեղծութունը լրացնել դերակատարներով և երգերով, մի խոսքով՝ կազմել լիբրետտոն: Իսկ մուս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենյակում հարկավոր հարմարութուններն էլ կան ինձ համար:

Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնենք, շատ դժվար է երաժշտության մասին գրով խոսել-բացատրվելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղված. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, հետո  մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:  Իշխանուհի Թումանյանին հատկապես բարևներս հիշիր:  Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջույններս:
Համբուրներով՝  քո Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս․Էջմիածին

1.Մի այդպիսի նամակ էլ դու  գրի՛ր ընկերոջդ, բարեկամիդ կամ ծնողիդ։

Բարև մայրիկ: Հիմա ես դաս եմ անում, մայրենի: Տնային հանձնարարությունը, քեզ նամակ գրելը:

Ուզում եմ ասել, որ ես քեզ սիրում եմ և հարգում:Ցտեսություն:

Սիրով՝ քո սիրելի բալիկ Ալեք

2.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր  նամակում գրված քեզ անծանոթ  բառերը:

լիբրետտոն — երգի վրա գրված բառերը

Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»

«Բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում»: Էքզյուպերի

Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում , ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:
Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը:
Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր. «Ցտեսությո՜ւն, հայրիկ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծունկի իջած գնդիկներով խաղ էիր անում: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից: Գուլպաները թանկ արժեն, այ, եթե դու ստիպված լինեիր դրանք գնել սեփական դրամով, ապա ավելի կոկիկ կլինեիր: Դու միայն պատկերացրու տղա՛ս, որ դա ասել է քո հայրը…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Այսպես ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը: Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը. Ահա իմ պարգևը քեզ այն բանի համար, որ դու փոքրիկ ես: Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ ես քեզ չէի սիրում, ամբողջ բանն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով:
Իսկ քո բնավորության մեջ այնքա՜ն առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծունկի եմ իջել քո առջև:
Սա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը, կտառապեմ, երբ դու տառապես և կծիծաղեմ, երբ դու ծիծաղես: Ես կկծեմ լեզուս, երբ նրանից պատրաստ կլինի դուրս թռչելու որևէ գրգռված բառ: Ես շարունակ կկրկնեմ, որպես կախարդանքի խոսք՝ «Չէ որ նա ընդամենը երեխա է, փոքրիկ տղա»:
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ…

Հարցեր և առաջադրանքներ

4. Պատահե՞լ է, որ  սրտնեղել ես մեծերի դիտողություններից և նեղացել նրանցից:

Այո պատահել է ոչ միայն մեկ անգամ այլ շատ անգամաներ:

5. Ի՞նչ ես կարծում, հե՞շտ է հայր կամ մայր լինելը: Քննարկի՛ր ծնողներիդ հետ, հարցրո՛ւ, թե նրանք քեզնից ի՛նչ են սպասում:

Իմ մայրիկը կարծում է, որ դա հեշտ չե այսինքն դժվար է: Պետք է խնամել նրան, ուտացնել, դաս սովորեցնել և կրթել:

Autumn is my favorite season. Autumn fills me with inspiration. I like to walk around the park and watch the surrounding nature. The leaves change their colors. First they are green, then orange-yellow and at the end bright yellow.

  1. In what month does fall begin?
    a. August
    b. September
    c. December
  1. ՝What do many leaves do in the fall?
    a. They turn orange and yellow.
    b. They turn blue and pink.
    c. They turn purple and blue.
  2. Which fruit grows the largest?
    a. an apple
    b. a honeydew melon
    c. a pumpkin
  3. What is a good thing to put in a garden to keep birds away?
    a. a computer
    b. a scarecrow
    c. a bicycle
  4. In many places, what happens in the fall?
    a. It gets darker earlier.
    b. It gets darker later.
    c. It gets dark at the same time.

Vocabulary/Բառապաշար

Autumn, Fall- աշուն

inspiration-ոգեշնչում

walk around-զբոսնել

then-հետո

at the end-վերջում

month-ամիս

season-տարվա եղանակ

turn yellow-դեղնել

honeydew melon-քաղցրահամ սեխ

scarecrow-խրտվիլակ

It gets darker earlier.-Մթնում է ավելիվաղ

later-ավելի ուշ

at the same time-միաժամանակ, միևնույն ժամանակ