Տնային աշխատանք «Մաթեմատիկա»

  1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 7 է, միավորը՝ 2 , տասհազարավորը՝ 3,մնացած թվանշանները՝ 5։

35.572

 

  1. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․
  • 100, 200, 4010, 5070, 6000
  • 3200, 1340, 540, 100, 290
  • 3368, 2358, 2321, 101, 15
  • 2065, 112, 99, 9, 10

 

3․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը

10.000

 

4․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 15-ով։

Կմեծանա տարբերությունը

 

5․ Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի

մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

Պատ․՝ 5 մ

 

6․ Հաշվիր 2522-2‧320+6։(1+2) արտահայտության արժեքը։

2522-2‧320+6։(1+2) = 1244

7․ Երկու պարկում միասին կա 20 կգ շաքարավազ։ Երբ առաջին պարկից 6 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակը հավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում։

Լուծում

20 : 2 = 10

10 + 6 = 16

10 – 6 = 4

 

8․ Քառակուսու կողմը 3 մ է։ 5 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

3 x 5 = 15

15 x 3 = 45

 

9․   23200։(50+100:2)-2‧110+60։(1+2) հաշվիր արտահայտության արժեքը․

100:2=50+50=100  23200:100=232  1+2=3  60:3=20   2×110=220  232-220=12+20=32

 

  1. համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի․

4929<4936։

 

Ոսկի և երկաթ

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

Շարունակել կարդալ “Ոսկի և երկաթ”

Երկու մեքենա

Երկու մեքենա դեմ առ դեմ եկան մի նեղ կամուրջի վրա, որը ձգված էր մի
ձորի վրա:
Երկու մեքենան միանգամից չէին կարող անցնել այդ նեղ կամուրջով պետք է նրանցից մեկը ետ
կանգներ և մյուսին ճանապարհ տար:

— Դու ետ գնա, որ ես անցնեմ ասաց մեկը:
— Ինչու դու ետ չես գնում, եղբայր՝ քան թե ինձ ես առաջարկում, պատասխանեց մյուսը:
— Քեզ ասում եմ, ետ քաշվիր, քեզանից առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:
— Ներողություն կասես: Գիտես ում հետ ես խոսում, որ դեռ բարկանում  ես ինձ վրա: Մեքենաները դեմ առ դեմ զարկեցին իրար, մեքենաները ջարդեցին և վերջը երկուսն էլ
կամուրջից ընկան ձորը  ու ջարդուփշուր եղան:

Երկհնչյուններ

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

2.Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

այ — մայր, հայր, եղբայր, վայր 

յա — գործունյա, բամբակյա, Օֆելյա, սևաչյա, կյանք

 եյ — թեյ, Սերգեյ, զեյթուն, Անդրեյ

  յե — Հայերեն

  յի — գնայի, մարզվեյի, հարկային, 

ույ — խարույկ, գույն, բույն, բույր, դեղաբույս, համբույր

յու — բյուրեղ, բյուր, սյուն, հյութ,

ոյ — խոյ, գոյ, Նոյ

յո — յոթ, յոյո, յոդ, 

Տնային աշխատանք

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Այստեղ ցույց է տալիս, որ առուն, բարի է, հասկանալի է, այսինքն խաղաղ և դանդաղ, և իհարկե անուշ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

Այս բանաստեղտությունը հայտնի է շարժումով

Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

«Արևի մոտ»

Ես իմացա, որ խեղճ ու թույլ մարդկանց պետք է օգնել, բարեսիրտ լինել և սիրել։ Ոչ միայն խեղճ մարդկանց այլ նաև ընկերներին ու ծերերին։ Երբ դու շրջապատված ես բարի ու սիրող մարդկանցուվ, ուրեմն դու գտնվում ես արևի մոտ և նրանք քեզ տաքացնում են։