Սուրբ Ղազանչեցոց Տաճարը գլխավոր տաճարն է Շուշիում: Նա շատ գեղեցիկ է և գտնվում է քաղաքի կենտրոնում: Շուշիի մայր տաճարն է, կառուցվել է 1868-1887 թթ: Այն ամենամեծ հայկական եկեղեցիներից է: Այն Գանձասարից հետո, Արցախի երկրորդ կարևորագույն կենտրոնն է: Կազմված է եկեղեցուց և զանգակատնից: Շուշիի ջարդերից հետո, 1920 թթ — ին նա դադարեց աշխատել և այն դարձավ ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ծառայում էր որպես զենքի պահեստ: Շուշիի ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերականգնվեց:
Խորհուրդ կտամ այցելել այս տեղը նրա գեղեցկության և հետաքրքիր պատմության համար:
