Մկների ժողովը

                                                      Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն: Շարունակել կարդալ “Մկների ժողովը”

Իմ քույրիկը

Այսօր ձեզ կպատմեմ իմ քույրիկի մասին։Իմ  քույրիկը վերջերս ընդհարապես չի լացում, համ էլ ինքը մեկ տարեկան է։  Երբ ինքը լացում է, ես նրան սիրում եմ, և  նա դադարումէ լացել։ Քույրիկս շատ նման է պոնչիկի և բուլկիի, նա շատ չաղլիկ է, ինչ ուտելիք տեսնում է, թաքուն վերցնում է ուտելիքը և մտցնում է բերանը, էլ չամիչ, էլ խնձոր,  ինչ ուզեք։ Համ էլ հենց նա տեսնում է փղի աչքեր,  նա ցույց է տալիս իր աչքերը։

Առածներ և ասացվածքներ

Ալյուրը մենք մաղեցինք, փախլավան ուրիշները կերան։

Ախպերն ախպոր համար աղբյուր, ծարավ սրտին սառը ջուր։

Ահը շատ է, քան թե մահը։

Աղոթքն իր տեղն ունի, թուրն իր տեղը։

Աղվեսի վկան իր պոչն է։ Շարունակել կարդալ “Առածներ և ասացվածքներ”

Համո Սահյան․ Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի …

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թեւը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ է:

Безымянный (восстановлено)

Առաջադրանք․ Վերնագրիր մտածել յուրաքանչյուր քառատողի համար:

1-ին տուն՛ Տխուր կռունկը

2-րդ՛ տուն Տխուր օրը

3-րդ՛տուն Տաք ազոտը

4-րդ՛տուն ՝ Ուրախ ամպը

Բազմագույն տերևը

Լինում  է չի լինում մի տերև է լինում։ Նա ապրում էր անտառի ծառի վրա ։ Աշունը եկավ, և նա ներկվեց բազմագույն։ Տերևը հոգնել էր ծառի վրա ապրել և որոշեց ցած ընկնել։ Նա սկսեց ծառի վրա ճոճվել։Նա այնքան ճոճվեց, որ ընկավ գետնին։Նա շփոթվեց և նեղվեց։ Վախեցավ, որ նրան կգցեն վառարանը։Հետո նա խնդրեց քամուն, որ նրան դնի իր տեղը։ Քամին համաձայնեց տերևի հետ և նրան դրեց ծառի ճյուղին։

Безымянный