Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում։
Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում։
1․Մի երկրում կան միայն 7, 8 և 9 թվանշանները: Քանի՞ եռանիշ թիվ կա այդ երկրում:
Լուծում՝
Այդ երկում 7 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը 9 է՝ 777, 778, 779, 787, 789, 788, 799, 797, 798։ Նույն ձևով 8 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը ևս 9 է, ինչպես նաև 9 թվանշանով սկսվող եռանիշ թվերի քանակը ևս 9 է։ Ուրեմն այդ երկրում կան
3 x 9 = 27
Պատ․՝ 27 հատ եռանիշ թիվ։
2. Մեծ քառակուսու մակերեսի ո՞ր մասն է ստվերագծված:
4/16 = 1/4Պատ․՝ 1/4
3. Բեռնատարներից առաջինում 4 անգամ ավելի շատ բեռ էին բարձել, քան երկրորդում: Երկրորդ բեռնատարում 24 տոննայով քիչ բեռ էին բարձել, քան առաջինում: Քանի՞ տոննա բեռ էին բարձել երկրորդ բեռնատարում:
4 մաս — 1 մաս= 3 մաս
3 մաս=24
24 : 3 = 8Պատ․՝ 8
4. Քառակուսու պարագիծը 24 սմ է: Գտեք այդ քառակուսու մակերեսը:
24 : 4 = 6
6 x 6 = 36 սմ քառ․Պատ․՝ 36 սմ քառ․
5. Գտեք 50-ից մեծ այն երկնիշ թիվը, որը պատիկ է 5-ին, և որի թվանշանների գումարը 8 է:
Դա 80 է, քանի որ 80>50, 8+0=8 և 80 թվի գրառումը վերջանում է 0-ով, ուստի բաժանվում է 5-ի (80։5=16) Պատ․՝ 80
6. Գերանը պետք է սղոցելով բաժանել 10 մասի: Յուրաքանչյուր սղոցումը տևում է 4 րոպե: Քանի՞ րոպեում կավարտվի ամբողջ աշխատանքը:
9 x 4 = 36 րՊատ․՝ 36 ր
7. Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=25մմ, BC=70մմ:
25 + 70 = 95
125 — 95 = 30 մմ=3 սմՊատ․՝ 3 սմ։
8. Գտեք հետևյալ պատկերներից մեծի մակերեսը:
Լուծում՝2-րդ պատկերը ավելի մեծ է, ուրեմն հաշվենք այդ պատկերի մակերեսը։
Լրացուցիչ գիծ տանենք և պատկերը բաժանենք 2 փոքր ուղղանկյունների։ Հաշվենք այդ ուղղանկյունների մակերեսները և գումարենք իրար։7 և 11 կողմերով ուղղանկյան մակերեսը՝7×11=77։6+7=13,6 և 13 կողմերով ուղղանկյան մակերեսը՝
6×13=78։ Այդ ուղղանկյունների մակերեսների գումարը՝
78+77=155 Պատ․՝ 155։
9. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է: Ո՞րն է այդ թվերից ամենափոքրը:Լուծում՝
1-ին եղանակ՝Քանի որ երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի դեպում 2-րդ կենտ թիվը գտնելու համար 1-ին կենտ թվին գումարում ենք 2, իսկ 3-րդ կենտ թիվը գտնելու համար 1-ին կենտ թվին գումարում ենք 4, ապա
2+4=6225-6=219219:3=73։ Ուրեմն երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի դեպում 1-ին կենտ թիվը կլինի 73-ը, 2-րդ կենտ թիվը՝ 73+2=75-ը, իսկ 3-րդ կենտ թիվը՝ 73+4=77-ը: Այսպիսով՝ երեք իրար հաջորդող բնական կենտ թվերն են՝ 73, 75,77։ Այդ թվերից ամենափոքրը 73 է։
Պատ.՝ 73։
2-րդ եղանակ՝
Քանի որ երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է, ուրեմն 3 իրար հաջորդող թվերից մեջտեղի կենտ թիվը գտնելու համար 225։3=75, այդ թվի նախորդ կենտ թիվը կլինի 75-2=73, իսկ հաջորդ կենտ թիվը կլինի 75+2=77-ը։ Այսպիսով՝ երեք իրար հաջորդող բնական կենտ թվերն են՝ 73, 75,77։ Այդ թվերից ամենափոքրը 73 է։
Պատ.՝ 73։
10. Երեք ծառայող 9510 դրամ ստացան։ Եթե առաջինը 410 դրամով պակաս ստանար, երկրորդը՝ 550-ով ավելի, իսկ երրորդը՝ 140-ով պակաս, բոլորը հավասար վարձատրված կլինեին։ Որքա՞ն ստացավ երկրորդը:
9510 : 3 = 3170, ուրեմն իրականում
1-ինը ստացել էր՝
3170 + 410 = 3580 դրամ։
2-րդը ստացել էր՝
3170 — 550 = 2620 դրամ, իսկ 3-րդը ստացել էր՝
3170 +140 = 3310 դրամ։
Ստուգում՝ 3580+2620+3310 = 9510
Պատ.՝ 2620 դրամ։