Հատիկի պատմությունը

Կար-չկար մի հատիկ կար։ Մի օր նրան գնեցին և տարան տուն, որ տնկեն։ Պատրաստվում էին նրան տնկելու,  բայց հատիկը վախենում էր տնկվելուց։ Հատիկը որոշեց փախչել, բայց քանի որ նա հատիկ էր,  չէր կարող։Նա վախում էր այն պատճառով, որ նրան չեն ջրի։ Մարդիկ նրան տնկեցին։ Հատիկի բախտը բերեց։ Նրան դրեցին պատուհանի գոգին, որ նա արևից ստանա ջերմություն և լույս,  բայց հանկարծ բացեցին պատուհանը,  քամին  եղավ,  հատիկը քամու հետ սկսեց ճանապարորդել։ Ահա այսպիսի պատմությունը հատիկի մասին։

Քայլաշավ

 

1.Մեկնում՝ նոյեմբերի 9-ին, ժամը՝ 11:00

2. ճանապարհ՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա հաղթանակ կամուրջ, սուրբ Սարգիս եկեղեցի, Հրազդանի կիրճ

3. Քայլարշավ Հրազդան գետի ափով

4. Գետափի խնամք

5. Ֆոտոպլեներ

6. Ընթեցումներ. Աշնան մասին բանաստեղծություններ

7. Երգեր Երևանի մասին 

8. Վազքի մարաթոն Մանկական երկաթուղու թունելում

9․ Վերադարձ․ 13:30

Снимок экрана (3).png

 

Խեղճ ճնճղուկը

Բարև ձեզ, ես կպատմեմ մի տխուր ճնճղուկի պատմությունը։ Մի օր, երբ մենք հավաքում էինք դպրոցի պարտեզի աղբը,  մենք տեսանք ճնճղուկին։ մեզ թվաց, թե նա սատկած էր, բայց երբ Անահիտը բռնեց նրան, մենք իմացանք, որ նա կիսամահ է։ Մենք մտածեցինք, թե ինչ անենք, որ նրան օգնենք Մենք որոշեցինք նրան ջուր տալ,  նա խմեց և մի քիչ շարժեց գլուխը։ Մենք ուրախացանք և թողեցինք  նրան քարի վրա։ Մի քանի ժամից մենք  գնացինք նրա մոտ և տեսանք նրան  փորը արյունոտ։  Ինձ թվում է, որ մեծերն  էին նրան վիրավորել։