《Իմ սուրբ հայրենիք》

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

Առաջադրանքներ՝

  1. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, շարժո՞ւմը, թե՞ ձայնը: Պատասխանդ հիմնավորիր:

Շարժումն է, որովհետև բանաստեղծություն մեջ շատ շարժումեր էին լինում:

  1. Եթե նկարես այս բանաստեղծությունը, ի՞նչ գույներ կօգտագործես:

Սև, սպիտակ, շագանագագույն:

  1. Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դուրս գրի՛ր և հիմնավորի՛ր, թե ինչու ես այդպես մտածում:

Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք:

  1. Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Մարդ հայրենիք:

  1. Արձակ, գրավոր պատմիր բանաստեղծությունը։

Բանաստեղծության հեղինակը շատ էր սիրում իր հայրենիքը և ամեն ինչի պատրաստ էր իր հայրենիքի համար: Այս բանաստեղտության իմաստը այն է, որպեսզի բոլորը սիրենի իրենց երկիրը և հայրենիքը:

Առողջարար աղցան և տնական լիմոնադ

Բաղադրատոմս՝

Ավոկադո — Պարունակում է վիտամին B2 և երկաթ: Լավացնում է հիշողությունը:

Մառոլ — Բարձրացնում է իմունիտետը և իջեցնում է խոլեստիրինը:

Լոլիկ — Լոլիկը պարունակում է վիտամին C, K և ամենակարևորը հակաօքսիդիչ է:

Ձիթապտղի յուղ — Օգտակար է ստամոքսի և աղիքների համար:

խառը կանաչի (սոխով) — Կանաչի հարուստ է բազում վիտամիններով և ունի խլոռոֆիլ:

քունջութ — Քուջութը պարունակում է կալցի: Վիտամին A B C E:

կանաչ պղպեղ — Պարունակում է վիտամին B. կալի, երկաթ և յոդ:

կիտրոնի հյութ — Բարձրացնում է իմունիտետը և պարունակում է վիտամին C:

Գործնական աշխատանք, ինչպես պատրաստել ուղղանկյունանիստ ու խորանարդ

Գործնական աշխատանք1-ին։
Գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, առանձին պատրաստեք նաև նրա փռվածքը։ Քանոնով չափեք պատրաստած ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Հաշվեք պատրաստած ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը։Որպեսզի գունավոր ստվարաթղթից պատրաստենք  ուղղանկյունանիստ,   նախ ուսումնասիրենք ուղղանկյունանիստի փռվածքը։ Այն բաղկացած է 6 ուղղանկյունուց։ Պետք է հաշվի առնենք  նաև, որ ուղղանկյունանսիտի  հանդիպակաց նիստերը(ուղղանկյունները)  հավասար են։Իմ պատրաստած    ուղղանկյունանիստի չափումներն են՝  6 սմ,  4 սմ, 6 սմ։Այդ ուղղանկյունանիստը պատրաստելու համար  գունավոր ստվարաղթից կտրել եմ 4 հատ 6 սմ  և 4 սմ  կողմերով  ուղղանկյուն, 2 հատ 6 սմ   կողմով  քառակուսի(քառակուսին ուղղանկյան մասնավոր դեպքն է)։  Սկոչով այդ ուղղանկյունները և քառակուսիները միացրել եմ այնպես, որ ստանամ ուղղանկյունանիստի փռվածքը։ Դրանից հետո  հեշտությամբ   ստացել եմ ուղղանկյունանիստ։


Այժմ Հաշվել եմ իմ պատրաստած ուղղանկյունանիստի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Քանի որ ուղղանկյունանիստի   չափումներն են՝ 6 սմ,  4 սմ, 6 սմ, ուրեմն 

 ծավալը՝ 6 x 6 x 4 = 144 սմ խոր., իսկ

նրա մակերևույթի մակերեսը՝

6 x 6 = 36 սմ քառ․

 6×4 = 24 սմ քառ․

4 x 6 = 24 սմ քառ․

(36 + 24 + 24) x 2 = 168 սմ քառ.:Գործնական աշխատանք 2.Գունավոր ստվարաթղթից կտրեք 6 իրար հավասար քառակուսի և սկոչի միջոցով միացրեք այնպես, որ ստանաք խորանարդի փռվածքը, դրանից հետո հեշտությամբ կստանաք խորանարդ։ Քանոնով չափեք պատրաստած խորանարդի կողը և հաշվեք պատրաստած խորանարդի մակերևույթի մակերեսն ու ծավալը։Խորանարդ պատրաստելու համար գունավոր ստվարաթղթից կտերել եմ 5 սմ  կողմով 6 հատ իրար հավասար քառակուսի։ Սկոչի միջոցով միացրել եմ  այնպես, որ ստանամ խորանարդի փռվածքը՝
Դրանից հետո հեշտությամբ պատրաստել եմ  5 սմ կողով  խորանարդ։
5 սմ կողով  խորանարդի ծավալը՝ ։

 5 x 5 x 5 = 125 սմ խոր․, իսկ

մակերևույթի մակերեսը՝

5x5x6=150 սմ քառ․։