Ուսումնական աշուն

Մեր հյուրասենյակը և խոհանոցի հատակը ունեն ուղղանկյան տեսք։

Ես պապիկիս հետ միասին մետրի միջոցով չափեցի   մեր  հյուրասենյակի և խոհանոցի հատակի  լայնությունը և երկարությունը։

Հյուրասենյակի լայնությունը 534 սմ է, իսկ երկարությունը՝ 555 սմ։

 

Հյուրասենյակի  հատակի  մակերեսը`

                                        555 x 534 = 296370 սմ քառ․

Դրանից հետո չափերիզի(մետրի)  միջոցով պապիկիս հետ միասին չափեցի մեր   խոհանոցի  հատակի  լայնությունը   և երկարությունը, որից հետո   հաշվեցի  նրա  մակերեսը․ 
Իմ խոհանոցի  հատակի   լայնությունը 172 սմ  է, իսկ երկարությունը՝ 540 սմ։
խոհանոցի հատակի    մակերեսը `

                                          540 x 172 = 92880 սմ քառ․

Հյուրասենյակի և խոհանոցի  հատակների  մակերեսների  տարբերությունը։

                                          296370 — 92880 = 203490 սմ քառ

Դրանից հետո ես սկսեցի լուծել հետաքրքրաշարժ ու տրամաբանական խնդիրներ։

2. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

 

Օրինակ՝ VI−IV=IX,    ճիշտ  տարբերակն է    VI+IV=X

Սխալ տարբերակ․ VIII=VI−I,   ճիշտ  տարբերակ․  VII=VI+I

Սխալ տարբերակ․ XI+IV=VI,  ճիշտ  տարբերակ․ XI-IV=VII

Սխալ տարբերակ․ VII+III=V,   ճիշտ  տարբերակ․    VII-III=IV

Սխալ տարբերակ․  XII=VII−VI,  ճիշտ  տարբերակ․   XII=VI+VI

Սխալ տարբերակ․ Vl−lV=lX,  ճիշտ  տարբերակ․    V+IV=lX

thumbnail_IMG_2139

  • 2 ձկնորս 2 րոպեում ուտում են 3 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 12 ձուկ։

Քանի որ 2 ձկնորս 2 րոպեում ուտում են 3 ձուկ, ապա 

4 ձկնորս 2 րոպեում կուտեն  2 x 3 = 6 ձուկ,   ուրեմն  4 ձկնորս    2 x 2= 4 րոպեում    կուտեն  12 ձուկ։

Պատասխան՝ 4 ր։

  • 2 հոգով պուրակի ծառատունկը կատարում են 5 ժամում։ Քանի՞ ժամում այդպիսի ծառատունկը կկատարեն 5 հոգին։

Մեկ հոգին կկատարի 10 ժամում՝ 5 x 2=10 ժ

5 հոգին  միասին կկատարեն 2 ժամում՝ 10: 5 = 2 ժ

(5 x 2 : 5 = 2 ժ)

Պատասխան՝ 2 ժ:

  • 5 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։

    Եթե 5 տարի առաջ նրանք  միասին 8 տարեկան էին, ապա հիմա նրանք  միասին

    8+2*5=18    տարեկան  են, իսկ  5 տարի հետո՝   18+10=28 տարեկան  կլինեն։

    Պատասխան՝ 28 տարեկան 

  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 5։

5 + 5 — 5 = 5

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 30։

6 x 6 — 6 = 30

  • Ինչպե՞ս երեք 3-ով ստանալ 30։

33 — 3 = 30

  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։

22 + 2 + 2 + 2 = 28

  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։

99 + 9 : 9 = 100

  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  4։

5 — 5 : 5 = 4

  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 16։

55 : 5 + 5 = 16

  • Ինչպե՞ս հինգ  5-ով ստանալ 31։

5 x 5 + 5 : 5 + 5 = 31

  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։

22 : 2 + 2 + 2 = 15

 

 

 

 

 

 

                                       

 

 

Գործնական մաթեմատիկա։

Այսօր մենք մեր մաթեմատիկայի դասը անցկացրեցինք Արևմտյան դպրոցի բակում։ Ընտրեցինք  ուղղանկյունաձև լանջ։ Մետրի միջոցով չափեցինք լանջի երկարությունը և լայնությունը  և  հաշվեցինք լանջի մակերեսն ու պարագիծը։

լանջ

Երկարություն՝  1070 սմ

Լայնություն՝  150 սմ

Լանջի մակերեսը՝ 1070×150=160500 սմ քառ․

Լանջի պարագիծը՝ 2×1070+2×150=2440 սմ։

Դրանից հետո  չափեցինք նաև մեր դասասենյակի սեղաններից մեկի վերևի  շերտի լայնությունը և երկարությունը։ Դրա միջոցով հաշվեցինք նրա  մակերեսն և պարագիծը։

Սեղանի վերևի շերտի(վերևի մասը)

Երկարություն՝  120 սմ

Լայնություն՝  51 սմ

մակերեսը՝ 120×51=6120 սմ քառ․պարագիծը՝ 120×2+51×2=342 սմ։

Հաշվեցինք նաև մեր դասասենյակի քառակուսաձև սալիկի  կողմերը, պարզվեց, որ քառակուսի էր։ Հաշվեցինք նաև նրա մակերեսն և պարագիծը։

Սալիկի յուրաքանչյուր   կողմը  41 սմ էր։

մակերեսը՝ 41×41=1681 սմ քառ․

պարագիծը՝ 4×41=164 սմ։

Ճանապարհորդություն Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Շարունակել կարդալ “Ճանապարհորդություն Աֆրիկայով”

Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
Առաջադրանքներ՝
1. Բացատրի՛ր բառերը
 լեցուն — Լի, լցված
 մառան — Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
 տարափ — Մեծ հորդությամբ թափվող ձյան՝ անձրևի՝ կարկուտի քանակություն, մեծ հորդություն, հեղեղ,
 սաղարթ — Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ մրգաշատ /ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ոսկեգույն /ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ ցրտաշունչ /ինչպիսի/ աշուն

 

Գյումրիի բառբառով

Այժմ ես ձեզ կպատմեմ Գյումրիի, կամ Լենինականի բառբառի մասին։

Խոսվել է կարսի և կարինի շրաջաններում, այժմ խոսվում է Շիրակի մարզում և Վրաստանի Ախալցխա, Ախալքալաք Նինոծմինդա քաղաքներում և Հարակից Հայախոս գյուղերում։ Պատկանում է <<կը>> ճյուղին։

Բառբառով անեկդոտներ

Ապարանցին կընգնի փոսը, կերթա նարդվամ կբերե կելնի։

Մե Լենականցի կնիգ, ավտոբուսից կիջնի, ընկերուհու համար տոմս  կվերցնե ու կսե․

  • Ծաղիկ տոմս չառնիս ։

Ծաղիկը կիջնի մյուս կանգառում, նրա ետևից՝ մե խումբ անտոմս ուղևորներ։

վարորդը կջղայնանա․

  • Ծաղիկմ տոմս առան, բուկետմ մարդ իջան։

 

 

   Եթե ես լինեի ձկների աշխարհում 

 

Եթե ես լինեի ձկների աշխարհում, ես կխոսաի ձկների հետ և կկարողանայի սուզվել դեպի օվկիանոսի չբացահայտված խորքերը,որտեղ լողում են մեզ անհայտ շատ փ

ձկներ։ Ես կգնաի դելֆինի մոտ և կծանոթանաի նրա հետ, ամեն օր կխաղաի նրա հետ, կճամփորդեի օվկյանոսով։ Իդեպ ես կուզեի լինել խաղաղ  օվկիանոսում, դա ամենամեծ օվկիանոսն է։ Ես այնտեղ ավելի լավ կիմանաի ստորջրյա աշխարհը, կետերին, ձկներին ևայլն։ Օօօ ես առաջին անգամ եմ տեսում շնաձուկ, այսինչ մեեեծ ատամներ ունի, այսինչ մեծ է կետը, ես չէի պատկերացնում։

 

Запишите эти слова в единственном числе.

Дочери — дочь        матери — мать      имена — имя    музеи — музей   трамваи — трамвай         сыры — сыр     мамы — мама       сады — сад      шкафы — шкаф      столы — стол       студенты — студент     журналы — журнал    рыбы — рыба      подъезды — подъезд      входы — вход     выходы — выход  фильмы — фильм    лифты — лифт комнаты — комната      диваны — диван     кабинеты — кабинет    районы — район коты — кот     классы — класс     университеты — университет    рестораны — ресторан      мониторы монитор    фирмы — фирма    стадионы — стадион ноты — нота   вазы — ваза    годы — гора    режиссёры — режиссёр  поэты — поэт   игры — игра   театры — театр   девочки — девочка   мальчики — мальчик бабушки — бабушка    дедушки — дедушка   дочки — дочка    парки — парк    кошки — кошка собаки — собака  книги — книга   врачи — врач     подруги — подруга   чашки — чашка   чайники — чайник   юбки — юбка    ёлки — ёлка   поликлиники — поликлиника    библиотеки — библиотека   яблоки — яблоко ели — ель ночи — ночь   рояли — рояль  моря — море   яйца — яйцо   слова — слово   платья — платье кресла — кресло   окна — окно   здания — здание   деревья — древо  месяцы — месяц  курицы — курица   консерватории — консерватория    аудитории — аудитория кухни — кухня   семьи — семья   лекции — лекция  отцы — отец   дни — день щенки — щенок   люди — человек   братья — брат  стулья — стул   друзья — друг мужья — муж     листья — лист   сыновья — сын   дома — дом   профессора — профессор   города — город   глаза — глаз  ножи — нож    гаражи — гараж   врачи — врач  мячи — мяч  тёти — тётя   дяди — дядя

Напишите формы множественного числа:

брат-братья лист-листья

муж — мужья

стул — стулья

сын — сыновья

дерево — деревья

друг — друзья

 

 

имя-имена время —  времена

 

дом-дома профессор — профессора

номер — номера

паспорт — паспорта

глаз — глаза

адрес — адреса

лес — леса

вечер — вечера

город — города

мать-матери дочь — дочери

 

отец-отцы конец — концы

день — дни

огурец — огурцы

ребёнок — дети  .человек — люди

 

 

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ոչ արև, ոչ աստղեր, ոչ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

 

  1. Ավելացրու բառեր, որոնք պատասխանեն ինչպիսի՞ հարցին:

Հարթ ճանապարհ

Մեծ ձուկ

Խիզախ  նավաստի

Հետաքրքիր արկած

  1. Մեկ բառով գրիր՝

արծաթով պատված — ածաթապատ
կարճ հասակ ունեցող — կարճահասակ
կանգ առնել — կանգնել
միտք անել — մտածել

3.Շարունակիր ասացվածքները՝

Ով ինչ անի, իրեն կանի :

Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը՝ ոչ:

 4.Ինքդ բացատրիր հետևյալ բառերը՝

Քարաշեն — քարով շինված
անուշահամ — անուշ համ ունեցող
ծաղկազարդ — ծաղկով զարդարված
անտուն — տուն չունեցող

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

լույս — մութ
խելացի — հիմար
խոսել — լռել
բարի — չար
ամեն ինչ — ոչինչ
օգուտ — վնաս