Կարդա՛ բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները. Դ. Վարուժան՝ 《Հասուն արտ》։
1.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝
Արտ, բոց, խորխոլել, ծղոտ, քառաշար, հասկ, սաթ, բոռ, պիծակ, քիստ, փայլակ, դեղձանիկ, հնձել, մանգաղ:
Արտ — Մշակելի հող՝ որտեղ ցանում են ընդեղեններ:
բոց — Այրվող նյութից բարձրացող հրեղեն գոյացություն:
խորխոլել-Ճաքճքել, ճեղքվածքներով պատվել
Ծղոտ — Բույսերի՝ հատկապես հացահատիկային բույսերի ցողունը
Քառաշար -Չորս շարք կազմող, չորս շարքով դասավորվա
Հասկ — Հացաբույսերի մեծագույն մասի, ինչպես և մի քանի ուրիշ բույսերի ծաղկաբույլը, որի մեջ ծաղիկները դասավորված են ցողունի վերին մասի երկարությամբ:
սաթ — Վայրի մեղու:
պիծակ — Խայթող թաղանթաթևավոր միջատ:
քիստ — Հացազգի բույսերի հասկերի ամեն մի հատիկի գլխին աճող բարակ փշանման կարծր մազիկ:
փայլակ — Կայծակի արձակած լույսը:
դեղձանիկ — Սերինոսազգիների ընտանիքին պատկանող փոքրիկ երգեցիկ թռչուն:
հնձել — Հացաբույսերը մանգաղով՝ գերանդիով՝ հնձիչով ևն քաղել:
մանգաղ — Գյուղատնտեսական ձեռքի գործիք՝ կորացրած սուր բերանով և կարճ կոթով՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
2.Ի՞նչ գույն ես տեսնում, երբ կարդում ես բանաստեղծությունը, հատկապես ո՞ր բառերն ու արտահայտություններն են այդ տպավորությունը ստեղծում։
Այս բանաստեղտության մեջ ավելի շատ ինձ տպավորվեց ոսկեգույն գույնը այն ավելի շատ զգացվեց առաջին, երկրորդ և երրորդ քառատողերի մեջ: