Հայկական զինտեխնիկա. անհատական նախագիծ

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանների սովորողներ

ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ ուսումնասիրել Հայկական բանակի զինանոցում օգտագործվող նորագույն զենքերը:

Ընթացքը՝ օգտվելով համացանցից և այլ աղբյուրներից տեղեկանալ հայկական զինված ուժերի զինտեխնիկայի մասին, դիտել տեսահոլովակներ, ուսումնասիրել նորագույն զենքեր:

Օրինակ՝ դիտեք այս տեսահոլովակը

Արդյունքում ՝ մենք կիմանանք թե որքանով է պաշտպանված մեր հայրենիքը, կստեղծեմ նաև զինտեխնիկայի ֆոտոշարք:

Եթե ցանկացողներ լինեն այս նախագծին մասնակցելու, թող ուղարկեն իմ էլ.փոստին:

Քանի որ այժմ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, ես որոշեցի ուսումնասիրել հայկական բանակում օգտագործվող զենքերը: Դեռ հին ժամանակներից մարդիկ տարբեր զենքեր են ստեղծել պաշտպանվելու համար թշնամիներից: Ծանոթանանք այդ զենքերից մեկին:

Այսօր ես ձեզ կպատմեմ Բուկ զենիթահրթիռային համալիրի մասին: Բուկը կշռում է 34 տոնա, բարձրությունը՝ 3 մ 25 սմ, երկարությունը՝ 9 մ 3 սմ իսկ լայնությունը 3. 18 ամբոջական մետր: Բուկը իր կրա կրում է 4 հրթիռ, ամեն մեկի տրամագիծը 40 մմ: Բուկը դա Խորհրդային (հետագայում Ռուսական) արտադրության զենիթահրթիռային համալիր։ Բուկ համակարգը համազորային թրթուրավոր ինքնագնաց է։ Այն օգտագործում են միջին և փոքր բարձրության վրա: Բուկ համակարգը ընդունակ է նաև խոցել մարտավարական բալիստիկ հրթիռներ։ Բուկ համակարգն աշխարհի միջին հեռահարության լավագույն համալիրներից է։

Նաև դիտեք այս տեսահոլովակը

Բուկ համակարգեր ունեցող երկրներ