- Կարդա՛ Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունը: Անծանոթ բառերը բացատրի՛ր:
ԳԱՐՈՒՆ
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Հարցեր և առաջադրանքներ՝
- Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:
Գգվել — սիրել
Անափ — Անեզր
Մրրկել — Հուզել, խռովել
- Ինչո՞ւ է բանաստեղծությունը կոչվում «Գարուն»:
Որովհետև այն նկարագրում է գարունը:
- Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:
ձա՞յնը
- Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…