Ասույթներ

Բ) Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

լաւ                — լավ

զթագաւոր   — ըզթագավոր

(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)

Բառարան

Քան զթագաւոր             քան թագավորը

Հարցեր և առաջադրանքներ

Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Լավ է մանուկ ու աղքատ, բայց իմաստուն քան թագավոր ծեր, բայց անմիտ:

Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի´ր և զույգ — զույգ դո´ւրս գրիր:

Իմաստուն — անմիտ

Մանուկ — ծեր

Եթե կարող ես, շրջիր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`

Լավ է թագավոր ծեր, բայց անմիտ, քան մանուկ աղքատ, բայց իմաստուն:

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:

Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան ըզաղքատ, բայց իմաստուն մանուկը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s