Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի Հունվարի 17 — ին Սեբաստյա քաղաքում, իսկական անունը՝ Մանուկ: Իր ծնողների շնորհի նա ստացել է շատ լավ կրթություն: Մանուկը դեռ փոքրուց երազում էր դառնալ քահանա, բայց նրա ծնողները համձայն չէին:

Մի անգամ նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները և ապրեցին որպես ճգնավորներ: Երբ ծնողները գտան նրան տարան տուն: Սուրբ Նշանի վանահայրը, երբ իմացավ այդ մասին, առջարկեց Մանուկին վանքում աշխատել, որը կրկին մերժվեց ծնողների կողմից:

Վանական կյանք

1691 թվականաին, երբ նա թույլտվություն ստացավ աշխատել վանքում և շուտով ստացավ սարկավակ աստիճան: Նա իր անունը փոխելով դրեց Մխիթար: 20 տարեկանում նա նշանակվեց քահանա, իսկ 25 տարեկանում հիմնեց Մխիթարյան միաբանությունը Կոստանդոպոլսում: Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով միաբանությունը տեղափոխվեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզին: Սուրբ Ղազար կղզում կառուցեց իր վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Մխիթար Սեբաստացին թարգմանել և տպագրել է հազարավոր հայերեն աշխատություններ: Այսօր մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Ասույթներ

Ա) Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.
 

լաւ             — լավ

կոյր            — կույր

Բառարան
                                     

աչօք           — աչքով

մտօք          — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա´: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:

  1. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կոյր մտօք, այսինքն սեփական միտք չունեցող կամ գիտելիք չունեցող, անմիտ:

Հակառակը — խելացի, իմաստուն, բանիմաց և այլն:

  1. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Այո, մարդը կարող է նաև սրտով կույր լինել, այսինքն խիղճ չունենեալ:

  1. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Լավ է աչքդ կույր լինի, քան թե անմիտ լինես:

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրի´ր):

Ավելի լավ է կույր լինես, քան թե անմիտ և տգետ, որովհետև, երբ ուղեղդ դատարկ է դու ոչինչի չես հասնի այս կյանքում:

Մաթեմատիկա

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10 x 7 = 70

70 + 4 = 74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21 x 5 = 105

105 + 11 = 116
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17 x 2 = 34

34 + 5 = 39
4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101 x 7 = 707

707 + 2 = 709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53 x 3 = 159

159 + 25 = 184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

4

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։
18

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

33 — 3 = 30

30 : 5 = 6

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

47 — 7 = 40

40 : 5 = 8

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։
10 + 2 = 12

12)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

13)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

18 + 4 = 22