Որոտնավանք

Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ Որոտնավանքի մասին: Որոտնավանքը գնտնվում է Սյունիքի մարզում, Սիսիանից 14 կիլոմետր արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Որոտնավանքը բաղկացած է երեք եկեղեցիներից Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ: Կառուցվել է տեղական բազալտի քարերով:

Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն եկեղեցին է: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վաղ միջնադարում նշանավոր ուխտատեղի էր:

Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը,  Շահանդուխտ թագուհին 1000 թվականին:

Ս. Կարապետ եկեղեցին կառուցել է Կառուցել է Շահանդուխտ թագուհու որդին, իշխան Սևադան, 1007 թ.:

1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։

Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին 1315 — 1388 թթ. Հովհան Որոտնեցին 1340 թթ. Գլաձորի համալսարանից (13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ,  քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն) տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի վանքի միջև։Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Որոտնավանք - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Որոտնավանքը 19-րդ դարավերջին (լուսանկարիչ՝ Մ. Փափազյանց, «Արաքս» հանդես, 1894-1895, Ա)
ԴԵՊԻ ԼՈՒՅՍ - Որոտնավանք , X-XI դդ. Սյունիքի մարզ | Facebook