Բարև ձեզ, այսօր ես կպատմեմ Որոտնավանքի մասին: Որոտնավանքը գնտնվում է Սյունիքի մարզում, Սիսիանից 14 կիլոմետր արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Որոտնավանքը բաղկացած է երեք եկեղեցիներից Ս. Գրիգոր, Ս. Ստեփանոս, Ս. Կարապետ: Կառուցվել է տեղական բազալտի քարերով:
Ս. Գրիգոր եկեղեցին համալիրի հնագույն եկեղեցին է: Ըստ XIII-XIV դդ. պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ.: Վաղ միջնադարում նշանավոր ուխտատեղի էր:
Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցել է Սյունյաց Սմբատ թագավորի կինը, Շահանդուխտ թագուհին 1000 թվականին:
Ս. Կարապետ եկեղեցին կառուցել է Կառուցել է Շահանդուխտ թագուհու որդին, իշխան Սևադան, 1007 թ.:
1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք։
Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին 1315 — 1388 թթ. Հովհան Որոտնեցին 1340 թթ. Գլաձորի համալսարանից (13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն) տեղավոխվել էր Որոտնավանք։ Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի վանքի միջև։Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։
