1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք — նշանագիր
տանկ — տանիք
սանր — մանր
մարագ — կարագ
նոր — հզոր
բարդ — վարդ
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից ( մայում , բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը) սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել:
Հազար մաղով անցկացրած – հազար անգամ փորձված
Հիվանդի համար ջուր բերող – շուտ հասնող օգնության
Գլխին կրակ թափել – մեկի վրա բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – զարդարել
Կոպեկի համար մեռած – Փողասիրություն՝ ագահություն
Ուրիշի բնում ձու ածել – Օգուտը ուրիշին տալ:
Ոտքի կոխան դարձնել –Ոտնակոխ անել, ոտնատակ անել
Փուշը մատից հանել – նեղույունից դուրս գալ
Գրքի մի երեսը կարդալ — գործը կիսատ թողնել