Հազարյան հավք

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…


Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Շարունակել կարդալ “Հազարյան հավք”

Խառը թվեր 

Խառը թվեր 

Բնական թվերի և կանոնավոր կոտորակների գումարը կոչվում է խառը թիվ։ Խառը թվի գրառմանական մեջ եղած  բնական թիվը  կոչվում է  խառը թվի ամբողջ մաս, իսկ կոտորակը` կոտորակային մաս։ 

Օրինակ՝  

235𝟑𝟓-ը խառը թիվ է, 2-ը ամբողջ մասն է, իսկ 35𝟑𝟓-ը կոտորակային։ Կարդացվում է՝  երկու  ամբողջ երեք  հինգերորդ։

235𝟑𝟓=2+35𝟑𝟓

Ինչպես  անկանոն  կոտորակը  գրենք խառը թվի տեսքով 

19։2=9(1մն) 192𝟏𝟗𝟐=912𝟏𝟐

Ինչպես  խառը թիվը  գրենք անկանոն  կոտորակի  տեսքով 

41 2𝟏 𝟐=4‧2+12𝟒‧𝟐+𝟏𝟐=92𝟗𝟐

Առաջադրանքներ 

  • Խառը թիվը  ներկայացրեք  բնական թվի և կանոնավոր կոտորակների գումարի տեսքով 

Օրինակ՝ 235𝟑𝟓=2+35𝟑𝟓

1525𝟐𝟓 = 15 + 2/5

11037𝟑𝟕= 110 + 3/7

29/11𝟗𝟏𝟏= 2 + 9/11

  • Թվերի գումարը գրի առեք խառը թվի տեսքով 

Օրինակ՝ 4+15=415𝟏𝟓=𝟒𝟏𝟓

12+315𝟑𝟏𝟓 = 12 3/15

117+725𝟕𝟐𝟓 = 117 7/25

120+13115𝟏𝟑𝟏𝟏𝟓 = 120  13/115

  • Անկանոն  կոտորակը  գրենք խառը թվի տեսքով 

Օրինակ՝ 19։2=9(1մն) 192𝟏𝟗𝟐=912𝟏𝟐323𝟑𝟐𝟑 = 30  2/3  32 : 3 = 30 (2 մն.)125𝟏𝟐𝟓= 2/5

12 : 5 = 10 (2մն.) 

  • Խառը թիվը  գրենք անկանոն  կոտորակի  տեսքով 

Օրինակ՝ 41 2𝟏 𝟐=4‧2+12𝟒‧𝟐+𝟏𝟐=92𝟗𝟐

2712𝟕𝟏𝟐=   31/12       2 x 12 + 7 = 31 

5930𝟗𝟑𝟎= 159/30     30 x 5 + 9 = 159

71130𝟏𝟏𝟑𝟎=  221/30     7 x 30 + 11 = 221

31522𝟏𝟓𝟐𝟐=  22/81        3 x 22 + 15 = 81