Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում, եթե մենք չունենք քարտեզ:
Տեղանքում կողմնորոշվել նշանակում է` եղանակի և օրվա ցանկացած ժամին որոշել ոչ միայն գտնվելու վայրը, այլև շարժման ուղղությունը:
Եթե մեզ հետ վերցրել ենք կողմնացույց, ապա ավելի հեշտ կլինի տեղանքում որոշել հորիզոնի կողմերը:
Հորիզոնի կողմերը կողմնացույցով որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական դիրքով, ապա ազատել մագնիսական սլաքը արգելակից, պտտել կողմնացույցը կամ պտտվել նրա հետ միասին անպես, մինչև մագնիսական սլաքի ֆոսֆորապատ ծայրը համընկնի 0-ի հետ` մագնիսկան սլաքն ուղղված է դեպի հյուսիս: Այդ ուղղության վրա ընտրում են կողմնորոշիչ, որը հետագայում օգտագործվում է կողմնորոշման համար: Դիտորդը դեմքով կանգնում է մագնիսական սլաքի (դեպի հյուսիս) ուղղությամբ, թիկունքի ուղղությունը կլինի հարավը, աջ ձեռքի ուղղությունը՝ արևելքը, ձախի՝ արևմուտքը:
Եթե որոշել եք օգտվել կողմնացույցից, ապա հիշեք, որ այն պետք է զրահապատ տեխնիկայից, մեքենայից և երկաթյա առարկաներից գտնվի առնվազն 25մ հեռու, հակառակ դեպքում մագնիսական սլաքը կշեղվի և ուղղությունները չեք գտնի:
Հետաքրքիր է, իսկ եթե չունենք ոչ քարտեզ և ոչ էլ կողմնացույց: Իհարկե, պետք է համապատասխան սարքավորումներ ունենալ, բայց և այնպես, եկեք սովորենք նաև կողմնորոշման այլ ձևեր:
Կողմնորոշում Արեգակի միջոցով:
Եթե ձեզ հետ չեք վերցրել կողմնացույց, ապա ստիպված պետք է օգտվեք երկնային կողմնացույցից՝ Արեգակից: Միայն անհրաժեշտ է հիշել, որ հյուսիսային կիսագնդում Արեգակը գտնվում է՝
Արևելքում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 7:00-ին, ամառային ամիսներին` ժամը 8:00-ին, իսկ ձմեռային ամիսներին այն չի երևում:
Հարավում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 13:00-ին, ամառային ամիսներին` ժամը 14:00-ին, իսկ ձմեռային ամիսներին` ժամը 13:00-ին:
Արևմուտքում` գարնանային և աշնանային ամիսներին` ժամը 19:00-ին, ամառային ամիսներին` ժամը 20:00-ին, իսկ ձմեռային ամիսներին չի երևում:
Եկեղեցիներ
Եկեղեցիները նույնպես կարող են շատ լավ կողմնորոշիչներ լինել։ Որպեսզի եկեղեցու օգնությամբ ճիշտ կողմնորոշվեք, պետք է իմանալ, որ եկեղեցու խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են լինում արևելք-արևմուտք ուղղությամբ:
Մամուռներ ու քարաքոսեր
Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կողմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում:
Մրջնանոցներ
Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս:
Եթե մոլորվել եք անտառում, հիշեք, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք: Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելու դեպքում պետք է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի կարողանաս գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Այս ամենը կարդալով ես հասկացա, որ մարդուն պետք է կողմնորոշման այս ձևերը, որպեսզի կողմնացույց չունենալու դեպքում ճիշտ կողմնորոշվի և գտնի ճանապարհը անտառում, ծովի վրա, անապատում ևայլն։ Ես այս հմտությունները կօգտագործեմ ճանապարհորդելիս։ Ես ունեմ կողմնացույց և կարողանում եմ օգտվել նրանից։ Մեր տունը գտնվում է շենքի հյուսիս — արևելքում։