Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
— Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
— Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
— Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:
Շարունակել կարդալ “Դավիթի կյանքը” →