Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում

 Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում, եթե մենք չունենք  քարտեզ:

Տեղանքում կողմնորոշվել նշանակում է`   եղանակի և օրվա ցանկացած ժամին որոշել ոչ միայն գտնվելու վայրը, այլև շարժման ուղղությունը:

Եթե մեզ հետ վերցրել ենք կողմնացույց, ապա ավելի հեշտ կլինի տեղանքում որոշել հորիզոնի կողմերը:

Հորիզոնի կողմերը կողմնացույցով որոշելու համար կողմնացույցը պետք է պահել հորիզոնական դիրքով, ապա ազատել մագնիսական սլաքը արգելակից, պտտել կողմնացույցը կամ պտտվել նրա հետ միասին անպես, մինչև մագնիսական սլաքի ֆոսֆորապատ ծայրը համընկնի 0-ի հետ`   մագնիսկան սլաքն ուղղված է դեպի հյուսիս: Այդ ուղղության վրա ընտրում են կողմնորոշիչ, որը հետագայում օգտագործվում է կողմնորոշման համար: Դիտորդը դեմքով կանգնում է մագնիսական սլաքի (դեպի հյուսիս) ուղղությամբ, թիկունքի ուղղությունը կլինի հարավը, աջ ձեռքի ուղղությունը՝ արևելքը, ձախի՝ արևմուտքը:

Եթե որոշել եք օգտվել կողմնացույցից, ապա հիշեք, որ այն պետք է զրահապատ տեխնիկայից, մեքենայից և երկաթյա առարկաներից գտնվի առնվազն 25մ հեռու, հակառակ դեպքում մագնիսական սլաքը կշեղվի և ուղղությունները չեք գտնի:

Հետաքրքիր է, իսկ եթե չունենք ոչ քարտեզ և ոչ էլ կողմնացույց: Իհարկե, պետք է համապատասխան սարքավորումներ ունենալ, բայց և այնպես, եկեք սովորենք նաև կողմնորոշման այլ ձևեր:

Շարունակել կարդալ ” Ինչպե՞ս կողմնորոշվել տեղանքում”

Մայրենի

ԵՂՆԻԿԸ

 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Շարունակել կարդալ “Մայրենի”

Մաթեմատիկա

Ալեքը ուզում էր մարտի ութի համար մայրիկին գնել ծաղիկներ։ Ալեքը ուզում էր գնել տաս ծաղիկ։ Ինչքա՞ն գումար նա պետք է տա, եթե մի ծաղիկը 1000 – ի 2/10 մասն է։

1000 : 10 = 100

100 x 2 = 200

200 x 10 = 2000

 

Երկու կակաչ մեկ վարդ և մեկ մանուշակը արժե 1650 դրամ։ Երկու վարդ մեկ կակաչ և մեկ մանուշակը արժե 1200 դրամ։ Երկու մանուշակ մեկ կակաչ և մեկ վարդը արժե 1150 դրամ։ Որքա՞ն կարժենա ամեն մի ծաղիկը։

1650 + 1200 + 1150 = 4000

4000 : 4 = 1000

կակաչ + վարդ + մանուշակ = 1000 դրամ

1650 – 1000 = 650 դր կակաչ

1200 – 1000 = 200 դր վարդ

1150 – 1000 = 150 դր մանուշակ