ճամփորդություն դեպի Սևանի թերակղզի

thumbnail_60234048-64e1-4424-bcdf-4c5735833004

Ուրբաթ օրը  մենք  ընկեր Սոնայի ու ընկեր Շուշանի հետ գնացինք Սևանի թերակղզի։ Մենք նախօրոք պատրասեցինք մեր ճամփորդական իրերը՝ ուսապարկ, տաք բաճկոն, հեռադիտակ, կողմնացույց, արևային ակնոց, գլխարկ և այլն։ Մեկնեցինք ժամը 9:00 — ին, վերադարձանք՝ 16:00-ին։ Մենք սկզբից բարձրացանք թերակղզի, եղանք Սևանավանքում, իսկ հետո Մաշտոցի բարձունքի ճանապարհին հավաքեցինք չիչխան, ֆուտբոլ խաղացինք ու բարձրացանք Մաշտոցի բարձունք։ Բարձրանալը դժվար էր, որովհետև աստիճաններ չկային ու մենք դժվարությամբ էինք բարձրանում։ Իջնելուց մենք նաև մասուր հավաքեցինք։ Բնությունը գեղեցիկ էր ու լի նախշուն գույներով։ Ծառերի տերևները կարծես վրձինով  ներկած լինեին։ Մենք հաղթահարեցինք բոլոր բարձունքները և ուրախ ու հոգնած վերադարձանք տուն։ Շնորհակալություն, ընկեր Սոնա, շատ հետաքրքիր օր էր։ Ցտեսություն։

Տնային աշխատանք

Առաջադրանքներ

.Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝

326‧32

 

x 3 2 6
3 2
+ 6 5 2
9 7 8 0
1 0 4 3 2
 

 

 

456·24

x 4 5 6
2 4
+ 1 8 2 4
9 1 2 0
1 0 9 4 4

865·23

x 8 6 5
2 3
+ 2 5 9 5
1 7 3 0 0
1 9 8 9 5

Շարունակել կարդալ “Տնային աշխատանք”

Նամակ

Բարև, սիրելի հայրիկ

Ես քեզ կարոտում եմ և ուզում եմ, որ դու շուտ գաս տուն։ Ես այսօր գնացի դպրոց և ստացա լավ գնահատականներ, խաղացի ընկերներիս հետ, նաև մի փոքր վազեցի։ Հետո եկա տատիկի տուն և պատրաստեցի դասերս։ Հայրիկ ջան ես քեզ շատ սիրում եմ և անհամբեր սպասում եմ քեզ։

Քո սիրելի որդի՝ Ալեք

07.10. 2019 թ․

Համո Սահյան «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր ինքդ վերնագրել բանաստեղծությունը։

«Նախշուն աշուն»

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ առավել դուր եկած հատվածը և բացատրի՛ր
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Փչում է աշնան քամին, որը կարծես խաղում է բնության հետ։ Ջրվեժը, ծառերը, առուն ու ծտերը ծափահարում են աշնան քամուն։ Հարուստ է քամին, որովհետև այդ ոսկիները իրենն են։