Իմ ընտանիքը

Ես 8 տարեկան եմ , տատիկս ինձանից 50 տարով մեծ է։ 7 տարի հետո քանի՞ տարով մեծ կլինի տատիկս ինձանից։

Լուծում

8 + 50 = 58

58 + 7 = 65

8 + 7 = 15

65 — 15 = 50

Մայրիկս 37 տարեկան է, իսկ պապիկս մեծ է 2 անգամ։ 10 տարի հետո ինչքանո՞վ մեծ կլինի պապիկս մայրիկից։

Լուծում

37 x 2 = 74

74 + 10 = 84

37 + 10 = 47

84 — 47 = 37

Հորեղբայրս 36 տարեկան է, Սոֆին 18 անգամ փոքր է նրանից։ 5 տարի հետո Սոֆին քանի՞ տարով փոքր կլինի  հորեղբորիցս։

Լուծում

36 : 18 = 2

2 + 5 = 7

36 + 5 = 41

41 — 7 = 36

 

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

download.jpgՃեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.
– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
– Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Առաջադրանքներ՝

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։

Ինձ դուր եկավ այն հատվածը, երբ աշակերտներից մեկին հարցրեցին, թե ով է կառուցել Հռիփսիմեի վանքը և նա պատասխանում է, որ Հայր Սուրբ կոմիտասն է կառուցել։ Շատ ծիծաղելի էր այդ աշակերտի պատասխանը։

2. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։               Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

Ես կարծում եմ, որ Կոմիտասը բարի, ընկերասեր և հոգատար ուսուցիչ էր։