Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
Առաջադրանքներ՝
1. Բացատրի՛ր բառերը
 լեցուն — Լի, լցված
 մառան — Գետնափոր տեղ՝ նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
 տարափ — Մեծ հորդությամբ թափվող ձյան՝ անձրևի՝ կարկուտի քանակություն, մեծ հորդություն, հեղեղ,
 սաղարթ — Ծառի տերևներն ու տերևախիտ ճյուղերը
2. Յուրաքանչյուր եռյակի  բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ մրգաշատ /ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ոսկեգույն /ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ ցրտաշունչ /ինչպիսի/ աշուն

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s