Գյումրապատում

Ուրբաթ օրը ժամը 9։30 մենք Սուրբ Երրորդություն եկեղեցուցուց դուրս եկանք դեպի Գյումրի։ Մեր առաջին կանգառը դա Քասախն էր։ Այնտեղ մենք մտան շենքի մեջ, լուսանկարվեցինք և երգեցինք մանուկների աղոթքը, հետո գնացինք դուրս և նորից երգեցինք։ Մեր երկրորդ կանգառը դա Արուճի քարվարատունն էր։ Այնտեղ մենք հանդիպեցինք 5,1 դասարանին։ Պարեցինք նաև երգեցինք և մի փոքր նախաճաշեցինք։ Նածաճաշելուց հետո գնացինք Մաստարան էր։ Մտանք մեջը, լուսանկարվեցինք։ Ի դեպ գմբեթը ջարդված էր և նաև եկեղեցու կեսի կեսը։ Մեր երրորդ կանգառը դա Մարալիկն էր։ Այնտեղ հոյակապ էր, ի դեպ մենք սահմանաին շատ շատ մոտիկ էինք։ Ինչպիսի գեղեցիկ տեսարան էր բացվում Մարալիկից, բառերով հաստատ չեմ կարող նկարագրել։ Եկեղեցին նման էր Անիի մայր տաճարին։ Եկեղեցում մոմ վառեցինք և անցանք մեր վերջին կետին՝ Գյումրիին։ Մեր վերջին ամենենագլխավոր կետը՝ ԳՅՈՒՄՐԻՆ էր։ Գյումրիում մենք տեղավորվեցինք Օլիմպիկ Գյումրի հյուրանոցում։ Մենք տղաներով մնացինք մի սենյակում, այսինքն՝ Ես, Դավիթը, Տիգրանը, Դանիելը, Գրիշան և Ռաֆաելը։ Տեղավորվեցինք հյուրանոցում և դուրս եկանք զբոսանքի դեպի Գյումրիի կենտրոն։

Թողնել մեկնաբանություն