Արևմտյան դպրոցում անցկացրած տարիները համարում եմ իմ մանկության ամենալուսավոր և ջերմ տարիները։ Մեր դասատուները շատ բարի են և համբերատար մեր վարքի նկատմամբ։ Ես հատկապես սիրել եմ մաթեմատիկան և հայրենագիտությունը, չնայած որ մյուս առարկաներն էլ եմ հաճույքով սովորել, որովհետև մեր դասերը կրեատիվ ու հետաքրքիր են անցել։ Ես սովորել եմ համարկարգչային տարբեր ծրագրեր, ի դեպ ինձ ընկեր Գրետան ասել է, որ ես ծրագրավորող կարող եմ դառնալ։ Ճամփորդել եմ ընկեր Սոնայի և ընկեր Արմինեի գլխավորությամբ, ճանչել եմ հայրենիքս և հիացել բնությամբ չնայած,որ ամեն քայլափոխին աղբ է։ Սովորել եմ ընկեր Շուշանից ճիշտ խնամել բույսերը և աշխատել ջերմոցներում։ Երրորդ դասարանում, ֆիզկուլտուրայի դասին սովորել եմ երկու անիվանի հեծանիվ վարել։ Սովորել եմ ընկեր Երանուհու մոտ վարժ ընթերցել և, սակայն ոչ բոլորն են դա լուրջ ընդունել։
Ես չգիտեմ թե ինչպես է լինելու միջին դպրոցում, բայց հույսով եմ ամեն ինչ լավ կլինի։☺