1.Կարդա’, եթե կարող ես անգիր սովորի’ր Եղիշե Չարենցի <<Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում>> բանաստեղծությունը։
2.Մեկնաբանի’ր բանաստեղծությունը
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։