«Այցելություն Եղիշե Չարենցի տուն — թանգարան»

Չորեքշաբթի օրը ընկեր Երանուհու և ընկեր Սոնայի ուղեկցությամբ մենք գնացինք Չարենցի անվան տուն – թանգարան։ Սկզբում մենք մեր պայուսակները և բաճկոնները դրեցինք հանդերձարանում և հետո գիտը մեզ ուղեկցեց դեպի թանգարան։ Թանգարանի առաջին հարկում մեզ պատմեցին դեռ պատանի Չարենցի մասին, հիմնականում՝ դպրոցական տարիների։ Երկրորդ հարկում մենք տեսանք Չարենցի առաջին հրատարակված գիրքը, իր սիրած գրքերը, իմցանք իր առաջին կնոջ ՝ Արփիկի մասին։ Ի դեպ Արփիկի մահանալուց հետո Չարենցը ուզում էր ինքնասպանություն գործել, բայց նրան փրկեցին։ Իսկ արդեն երրորդ հարկում մեզ պատմեցին հայտնի Չարենցի և նրա չարաճճի արկածների մասին, օրինակ՝ նրա երկու անգամ ատրճանակով կրակելը։ Չարենցը Ստալինի դաժանությանն էր դեմ, որի պատճառով նրան նստացրեցին բանտ։ Ի դեպ մոռացա ասել, որ Արփիկի մահանալուց հետո նա ամուսնացավ Իզաբելայի հետ և ունեցավ երկու աղջիկ։ Բանտում Իզաբելային թույլատրում էին սպիտակեղեն բերել։ Մի օր երբ Իզաբելան սպիտակեղենը բանտից հետո դրեց ջրի մեջ ջուրը սկսեց կապտել, Իզաբելան վերցրեց խոշորացույցը և սկսեց ուշադիր նայել, նայելուց հետո նա գտավ մի գաղտնագիր էր։ Իրականում Չարենցը բանտում ինչ որ տեղից գտել էր քիմիական մատիտ, որով գրել էր այդ գաղտնագիրը։ Բանտում  նա գրում էր Ստալինի դեմ բանաստեղծություններ, որի համար նրան տանջամահ են անում և դրանից նրա առողջությունը պարզապես քայքայվում է։ Նա հիվանդացավ և նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ նա մահանում է։ Քանի որ նա հայտնի գրող էր նրա դին դրեցին բանտի հացի պահոցում և մինչև հիմա հայտնի չի թե որտեղ է թաղված նրա աճյունը։ Նա իր մասին գրել է հետեվյալ տողերը՝

Ես եմ հիմա մի պոետ

Եվ իմ անունն է Չարենց

Պիտի ապրի դարերով

Պիտի լինի բարձր ու մեծ

Կամ

Ես եկել եմ դարերից

Եվ գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից

Դեպի պայծառ ապագա