aa

  1. Իրար հետևից գրում են բնական թվերը մինչև 77-ը (1 2 3 4 5…….75 76 77): Քանի՞
    թվանշան է գրված:
    1) 77 2) 76 3) 145 4) 143

77 — 9 = 68

68 x 2 = 136

136 + 9 = 145

  1. Դասարանի 26 աշակերտները տիրապետում են անգլերեն կամ ռուսերեն լեզուներից
    գոնե մեկին: Հայտնի է, որ նրանցից 15-ը տիրապետում են ռուսերենին, 20-ը՝
    անգլերենին: Քանի՞ աշակերտ է տիրապետում և՛ անգլերենին, և՛ ռուսերենին:
    1) 9 2) 10 3) 11 4) այլ պատասխան

15 + 20 = 35

35 — 26 = 9

  1. Այս պահից 3 տարի առաջ եղբոր և քրոջ տարիքների գումարը 7 էր: Որքա՞ն կլինի
    նրանց տարիքների գումարը 5 տարի հետո:
    1) 20 2) 17 3) 23 4) հնարավոր չէ որոշել

7 + 3 + 3 = 13

13 + 5 + 5 = 23

  1. Արկղում կա 4 կարմիր, 5 դեղին, 6 կապույտ և 3 կանաչ գնդակներ: Առանց նայելու
    արկղից ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է վերցնել, որպեսզի համոզված լինեք, որ
    դրանցից գոնե երկուսը կանաչ գույնի են:
    1) 17 2) 3 3) 16 4) այլ պատասխան

6 + 5 + 4 + 2 = 17

  1. Քանի՞ եռանիշ թիվ գոյություն ունի, որոնց գրառության մեջ մասնակցում են միայն 0;
    1; 2; 3; 4 թվանշանները:
    1) 300 2) 400 3) 100 4) 900

  1. Հեքիաթային արկղում կա մեկ կախարդական ընկույզ, յուրաքանչյուր մեկ րոպե անց
    նրանում առկա կախարդական ընկույզների քանակը կրկնապատկվում է: Հայտնի է,
    որ ամբողջ արկղը կախարդական ընկույզներով լցվում է 136 րոպեում: Որքա՞ն
    ժամանակում կլցվի այդպիսի արկղի կեսը, եթե նրանում լիներ երկու կախարդական
    ընկույզ:
    1) 134 2) 135 3) 68 4) 34
  2. Արմենը Գագիկի մտապահած թվին ավելացրեց 7 և արդյունքից հանեց Գագիկի
    պահած թվից 5-ով փոքր թիվ, այնուհետև ստացված արդյունքը կրկնապատկեց: Ի՞նչ
    թիվ ստացավ Արմենը:
    1) 22 2) 23 3) այլ պատասխան 4) 12
  3. Հայտնի է, որ առաջնությանը մի քանի ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել 55
    խաղ: Իմանալով, որ յուրաքանչյուր թիմ մնացած թիմերից յուրաքանչյուրի հետ
    ունեցել է ընդամենը մեկ խաղ, Որոշել քանի՞ թիմ է մասնակցել առաջնությանը:
    1) 54 2) 11 3) 10 4) 9
  4. Զամբյուղում կան խնձորներ, ծիրաններ և տանձեր: Ընդհանուր քանակությամբ 37
    միրգ: Հայտնի է, որ խնձորների քանակը ծիրանների քանակից 2 անգամ շատ է, իսկ
    տանձերի քանակը 3-ով քիչ է խնձորների քանակից: Գտնել արկղում առկա
    ծիրանների և խնձորների քանակը միասին:
    1) 35 2) 34 3) 24 4) 29
  5. 10 տետր գնելու համար Անիի մոտ գտնվող գումարից պակասում է 50 դրամ, իսկ 7
    նմանատիպ տետր գնելու համար նրա մոտ ավելանում է 250 դրամ: Որքա՞ն արժե 4
    այդպիսի տետրը:
    1) հնարավոր չէ որոշել 2) այլ պատասխան 3) 40 դրամ
    4) 70 դրամ
  6. Երկու մեկնարկային կետերից, որոնց միջև հեռավորությունը 880 մ է, միաժամանակ
    դեմ հանդիման շարժվում են երկու հեծանվորդ, որոնցից առաջինի արագությունը 100
    մ/ր է, իսկ երկրորդինը՝ 120 մ/ր: Առաջինի հետ միասին դուրս է գալիս շունը, որի
    արագությունը 140 մ/ր է: Շունը հասնելով երկրորդ հեծանվորդին անմիջապես ետ է
    շրջվում դեպի առաջին հեծանվորդը, այնուհետև հասնելով նրան ետ է շրջվում դեպի
    երկրորդ հեծանվորդը: Այդպես շարունակ շունը այնքան է վազում երկու
    հեծանվորդների միջև, մինչև նրանք հանդիպեն: Քանի՞ մետր է վազում շունը:
  7. Արամը բազմապատկեց 2021-ից մեծ հաջորդ 20 բնական թվերը (2022.2023.2024.
    ……) և
    արդյունքից հանեց 2021: Գտնել Արամի ստացած թվի վերջին երեք թվանշաններից
    բաղկացած թիվը:
  8. Առաջին և երկրորդ արկղերում միասին կա 44 մանդարին: Երկրորդում և երրորդում
    միասին կա 47 մանդարին, երրորդում և առաջինում միասին՝ 45 մանդարին:
    Քանի՞մանդարին կա երկրորդ արկղում:
  9. Արսենի տարիքը 8 անգամ մեծ է Կարենի տարիքից, իսկ Կարենը 28 տարով փոքր է
    Արսենից: Կարենի և Գևորգի տարիքների գումարը 14 է: Քանի՞ տարեկան է Գևորգը:
  10. Յոթ ֆուտբոլային թիմերի միջև տեղի է ունեցել առաջնություն: Բոլոր թիմերը
    խաղացել են բոլորի հետ մեկական խաղ: Հաղթանակի դեպքում տրվել է 3 միավոր,
    պարտության դեպքում 0 միավոր, իսկ ոչ-ոքի դեպքում 1 միավոր: Թիմերը մրցաշարի
    ավարտին ըստ իրենց հավաքած միավորների դասակարգվել են հետևյալ կերպ՝ 14; 13;
    9; 8; 7; 4; 3: Քանի՞ խաղ է ոչ-ոքի ավարտվել

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s