Մաթեմատիկայի հաշվետվություն

Մաթեմատիկայի  1-ին ուսումնական շրջանում ձեռք եմ բերել նոր   գիտելիքներ։  Մասնակցել եմ   մաթեմատիկայի ամենամսյա  ֆլեշմոբներին,  գործնական աշխատանքներին  ու նախագծերին։Սիրով մասնակցել եմ <<Ուսուցողական խաղեր>>  նախագծին։
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամերին  սովորել ենք  learningApps.org  ծրագիրը։ Մեր ու մեր ընկերների կազմած խնդիրներով կազմել ենք տարաբնույթ խաղեր։իմ   կազմած  մաթեմատիկական խաղերն են՝
Մաթեմատիկական ձիարշավ
<<Ծառատունկ>>օնլայն մաթեմատիկական խաղ։
Մեր կազմած խնդիրներից խմբով կազմել ենք Ստեղծագործ մաթեմատիկները օնլայն ուսումնական խաղ, որը   ներառված է Մաթեմատիկայի ամսագրի հատուկ՝ 16-րդ, թողարկման մեջ։Մասնակցել եմ նաև <<Մաթեմատիկական խաչբառեր ու փազլներ>>  նախագծին, որի շրջանակներում կազմել եմ՝

Խաչբառեր

<<Ուղղանկյունանիտ ու խորանարդ>> մաթեմատիկական խաչբառ, որը ներառված է մաթեմատիկայի ամսագրի 19-րդ թողարկման մեջ։

Կոտորակների վերաբերյալ խաչբառ

Մաթեմատիկական Փազլ
Խմբով կազմել ենք <<Մխիթար Սեբաստացի>> խաչբառ, որը ներառված է մաթեմատիկայի ամսագրի 23-րդ թողարկուման մեջ։

Մասնկացել եմ   նաև <<Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը>>  նախագծին։  Նախագծի շրջանակներում  
գունավոր ստվարաթղթից պատրաստեք ուղղանկյունանիստ, առանձին պատրաստեք նաև նրա փռվածքը։ Քանոնով չափեք պատրաստած ուղղանկյունանիստի երկարությունը, լայնությունը և բարձրությունը։ Հաշվեք պատրաստած ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսն ու ծավալը։
Գունավոր ստվարաթղթից պատրաստել եմ նաև խորանարդ, նրա փռվածքը։ Հաշվել եմ նաև իմ  պատրաստած խորանարդի  մակերևույթի մակերեսն ու ծավալը։  Մանրամասները դիտեք  այստեղ։Կատարել եմ նաև գործնական աշխատանք։ Չափերիզի միջոցով  չափել եմ մեր տան ուղղանկյունանիստի տեսք ունեցող  պահարանի  լայնությունը, երկարությունը և բարձրությունը։  Պարզել եմ, թե այն որքան տեղ է զբաղեցնում։  Դրա համար հաշվել եմ պահարանի ծավալը։  Հաշվել եմ նաև պահարանի   մակերևույթի մակերեսը։ Մանրամասները դիտեք  այստեղ։Ընտրությամբ գործունեության ժամին կատարել ենա նաև  ուղղանկյան ու քառակուսու մակերեսի վերաբերյալ գործնական աշխատանք։

Մասնակցդլ եմ նաև  << Շոշափելի քառանկյուններ>>  նախագծին, որի շրջանակներում չափերիզով չափեցինք 2․3 դասարանի ուղղանկյունաձև հատակի լայնությունը և երկարությունը։ Հաշվեցինք հատակի մակերեսը, այնուհետև չափեցինք ատակի քառակուսաձև սալիկի կողմը, որից հետո հաշվեցինք սալիկի մակերեսը։ Հատակի մակերեսը բաժանելով 1 սալիկի մակերեսի վրա պարզեցինք, թե քանի այդպիսի սալիկ է հարկավոր ամբողջ հատակը սալիկապատելու համար։

Մասնակցդլ եմ նաև <<Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ>>  նախագծին։   Նախագծի շրջանակներում  
իմ կազմած ամանորյա խնդիրներով  quizzes.com-ով կազմել եմ  Ամանորյա մաթեմատիկական վիկտորինա։

Մասնակցել եմ նաև իմ ընկերների խնդիրներով կազմված  Ամանորյա մաթեմատիկական վիկտորինային։

Մասնակցել եմ նաև << Թթուդրիկն ու մաթեմատիկան>>  նախագծին։ Նախագծի շրջանակներում պատրաստել ենք թթու և կազմել զանգվածի վերաբերյալ խնդիրներ։
Մանրամասները դիտեք այստեղ։

Մասնակցել եմ նաև <<Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում>> նախագծին։ Նախագծի շրջանակներում  լուծել եմ խաչբառ, որի ծածակագիրն է  Մխիթար Սեբաստացի ։
Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին  կազմել ենք խնդիրներ, որի հիման վրա  կազմել ենք  <<Մխիթար Սեբաստացի>> խաչբառ, որն առաջարկել ենք մեր  բոլոր  ընկերներին։

Մասնակցել եմ նաև  <<Այգեգործություն+մաթեմատիկա>> նախագծին։ Նախագծի շրջանակներում  տնկեցին նոր տնկիներ ու կազմեցին ծառատունկի վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ, որոնցով էլ կազմել ենք <<Ծառատունկ>>օնլայն մաթեմատիկական խաղ, որն առաջարկել ենք մեր  բոլոր  ընկերներին։ 

Image preview