Նոյեմբերի ֆլեշմոբի խնդիրներ

  1. Չորս հատ երկուսով (2,2,2,2) և թվաբանական գործողության նշան օգտագործելով, ստացիր 111 :

222 : 2 = 111

  1. Ագարակում կան սագեր ու ձիեր: Բոլորը միասին ունեն 44 ոտք և 14 գլուխ: Քանի՞ սագ և քանի՞ ձի կա ագարակում:

8 ձի, 6 սագ

  1. Ի՞նչ թիվ կգրի Լուսինեն հարցական նշանի վանդակում, երբ նկարում բերված բոլոր հաշվարկները ճիշտ կատարի:
Подпись отсутствует

5 թիվը

  • 4․ Կիշա, Գիշա, Սիշա թութակներից մեկը դեղին է, մյուսը՝ սպիտակ, երրորդը՝ կանաչ: Կիշան և սպիտակ գույնի թութակն ապրում են նույն վանդակում: Սիշան սիրում է խաղալ կանաչ գույնի թութակի հետ, բայց շատ է կռվում սպիտակ գույնի թութակի հետ: Գտեք Կիշա թութակի գույնը:

Կիշա՝ կանաչ վանդակ

Սիշա՝ դեղին վանդակ

Գիշա՝ Սպիտակ վանդակ

  • 5․ 8 մարդ 50 մեքենան լվանում են 60 ժամում։ Բոլորն աշխատում են հավասար արագությամբ։

4 մարդ 100 մեքենան քանի՞ ժամում կլվանան։

120 ժամ

  • 6․ Գտիր օրինաչափությունը և հարցական նշանի փոխարեն գրիր անհրաժեշտ թիվը:
Подпись отсутствует

13

7․ Օգնիր Դավիթին տասնմեկ հատ 4-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ 11511։

44444 : 4 + 444 — 44 = 11511

8․ Մանեն գրքի մի էջը կարդում է 4 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր գրքի 50 էջը կարդալու համար, եթե նա գրքի էջերը կարդում է նույն արագությամբ, յուրաքանչյուր 10 էջից հետո կատարելով 40 րոպե ընդմիջում :

4 = րոպեում կարդում է 1 էջ, իսկ 40 րոպեում կարդում է 10 էջ:

40 x 5 = 200 րոպե առանց ընդմիջում.

Իսկ ընդմիջումով 360 րոպե

Մայրենի

  1. Կարդա Ավետիք Իսհակյանի՝ «Ամենապիտանի բանը » հեքիաթը:
  2. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամի՞տ ես արդյոք թագավորի կրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:

Այո, ես համձայն եմ թագվորի որդու հետ, որովհետև առանց լույս մենք ամեն օր քնած կլինեինք և աշխարհը գոյություն չեր ունենա:

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:

Կրտսեր որդի, ավագ որդի, միջնեկ որդի, թագավոր

  1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով՝

աուղիղ իմաստով,

բ) որպես դարձվածք

Փոխաբերական իմաստով

Ես գլուխ տվեցի մի ծեր պապիկի, որը սպասում էր իր թոռնիկին:

Ուղիղ իմաստով

Հովիվը խոզի գլուխը տվեց խորովելու:

Ուղիղ իմաստով

Երբ ես բակում խաղում էի քամի բարձրացավ և իմ աչքը փոշի մտավ:

Փոխաբերական իմաստով

Իմ հարևան Ալլա տատիկը իմ աչքը մտավ, որովհետև իր հացի վերջին գումարը նվիրաբերեց զինվորին:

Ուղիղ իմաստով

Առավոտյան տողանի ժամանակ մենք ձեռք ձեռքի բռնեցինք և պարեցինք մեր հայկական և ավանդական քոչարին:

Փոխաբերական իմաստով

Մենք դասարանով ձեռք ձեռքի բռանց հասանք մեր նպատակին և կազմակերպեցինք ծառատունկ, ավելի կանաչապատ միջավայրում սովորելու համար: