Երկրի վրա կա 1300 գործող հրաբուխ, որոնք մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Հրաբուխները երկար տարիներ քնած են մնում, նրանց ճեղքերից դուրս եկող թեթև ծուխն ու գոլորշին են միայն մարդկանց հիշեցնում, որ հրաբուխը կարող է արթնանալ: Երբ լեռան գագաթին գտնվող խառնարանից բարձրանում է սև ծխի ու մոխիրի սյունը, լսվում է դղրդյուն, շուրջը մթնում է, այդ ժամանակ ժայթքում է հրաբուխը: Խառնարանից դուրս է նետվում հրահեղուկը՝ լավան: Լավան (1000 C) ամեն ինչ այրում է իր ճանապարհին, այնուհետև սառչում է և գետինը պատում է քարե կեղևով: Հրահեղուկը հոսում և տարածվում է տասնյակ կիլոմետրեր:


Ինչու են ժայթքում հրաբուխները
Երկրի ընդերքում կան ռադիոակտիվ նյութեր, որոնք տաքանում են և դառնում են հրահեղուկ զանգված՝ մագմա: Մագման պարունակում է գազեր: Միջնապատյանի ճնշման պատճառով, երկրի ընդերքի վրա առաջանում են ճեղքեր և այդ ճեղքերով մագման դուրս է գալիս:
Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա), Կամչատկայում գտնվող Ավաչինսկայա սոպկա և Կլյուչևսկայա սոպկա (Ռուսաստան) և այլն:
Աշխարհի ամենամեծ հրաբուխը՝ Էտնան Իտալայում

Աղբյուրը՝ <<Ինչ է ով է >>մանկական հանրագիտարանից: