Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ՝
1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Այստեղ ցույց է տալիս, որ առուն, բարի է, հասկանալի է, այսինքն խաղաղ և դանդաղ, և իհարկե անուշ։
2.Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։
Այս բանաստեղտությունը հայտնի է շարժումով
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է: