Աշնանային արձակուրդներին ես ու մայրիկս գնացինք խաչքարերի այգի, որը գտնվում է Կենտրոն համայնքում ՝ Նալբանդյան և Հանրապետության հրապարակ փողոցների միջնամասում։ Այգում կային շատ հետաքրքիր խաչքարեր։ Այնտեղ մենք տեսանք նաև Գարեգին Նժդեհի հուշարձանը, ես իմացա, որ նա եղել է մեծ զինվորական ու կռվել է իր հայրենիքի համար։ Ինձ դուր եկավ, որ այգին մաքուր էր, որովհետև ամենուր կային աղբամաններ։ Այգում գեղեցիկ աշուն էր, բայց այգում քիչ մարդ կար։ Ես ու մայրիկս շրջեցինք, դիտեցինք խաչքարերը, նկարվեցինք, քայլեցինք ու վերադարձանք տուն։
