Ես ինչպես դարձա սեբաստացի

 

thumbnail_20190323_190122

Երբ մայրիկիս հարցրեցի, թե ինչպես եղավ, որ ես դարձա սեբաստացի, մայրիկս ասաց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը մեզ շատ հարազատ է եղել, որովհետև այստեղ երկար տարիներ աշխատել են իմ տատիկը, Ռուդիկ պապիկը, այստեղ են սովորել հայրիկս, մայրիկս և հորեղբայրս։ Իմ դպրոցը ինձ շատ դուր է գալիս։ Այստեղ ուսուցիչները երիտասարդ են, բարի ու ժպտերես, կա երկար դասամիջոց, վարում ենք հեծանիվ, լողում ենք, շատ ճամփորդում ենք հայաստանի մարզերով, սովորում ենք ազգային երգեր ու պարեր։