Երկհնչյուններ

Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ+ ձայնավոր՝  ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:  Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ․ օրինակ՝  հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե` այ-ը։

Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, եյ,  յե,  յի, ույ, յու, ոյ, յո։

Առաջադրանք՝

2.Յուրաքանչյուր երկհնչյունով գրի՛ր երեքական բառ։

այ — մայր, հայր, եղբայր, վայր 

յա — գործունյա, բամբակյա, Օֆելյա, սևաչյա, կյանք

 եյ — թեյ, Սերգեյ, զեյթուն, Անդրեյ

  յե — Հայերեն

  յի — գնայի, մարզվեյի, հարկային, 

ույ — խարույկ, գույն, բույն, բույր, դեղաբույս, համբույր

յու — բյուրեղ, բյուր, սյուն, հյութ,

ոյ — խոյ, գոյ, Նոյ

յո — յոթ, յոյո, յոդ, 

Տնային աշխատանք

Ժայռից մասուր է կաթում, 
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ՝

1.Ո՞ր պատկերն է քեզ ավելի դուր գալիս․ ինչո՞ւ։

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Այստեղ ցույց է տալիս, որ առուն, բարի է, հասկանալի է, այսինքն խաղաղ և դանդաղ, և իհարկե անուշ։

2.Ինչո՞վ է  աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով։ Դուրս գրի՛ր այն տողերը, որտեղ «գույն» կա։

Այս բանաստեղտությունը հայտնի է շարժումով

Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է: