Ուսումնական աշուն

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Աշնանային արձակուրդների ընթացքում ես կարդացի Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» վիպակը։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր եկավ այն հատվածը, որտեղ Պեպին գտավ նոր ընկերներ՝ ու նրանց հետ զվարճացավ։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Պեպի

Պեպին ուներ բարակ, երկար ոտքեր, երկար ու կարճ գունավոր գուլպաներ, կիսատաբատ, մազերը  գազարի գույնի էին և հյուսքերն այնքան ձիգ էին հյուսված, որ ցցված էին գլխի վրա։ Քիթը  փոքրիկ կարտոֆիլի էր նման, իսկ դեմքը պեպենոտ էր։ Նա ուներ լայն բերան, սպիտակ առողջ ատամներ ու շատ ծիծաղալի էր։ Պեպին  ազնիվ, աշխույժ, ինքնուրույն, ընկերասեր ու ճարպիկ աղջիկ էր։ Նա շատ ուժեղ էր։

Անիկա

Անիկան միշտ գեղեցիկ էր, արդուկած շորերով, երազում էր ընկերներ ունենալ ու նրանց հետ խաղալ։

Թոմի

Թոմին դաստիարակված խելոք տղա էր, նա երբեք չէր կրծում եղունգները և միշտ անում էր այն ինչ-որ ասում էր մայրիկը ։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Այս վիպակը ինձ շատ դուր եկավ, զվարճալի էր ու ծիծաղալու։

  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

«Երկարագուլպա Պեպին» շատ զվարճալի և ծիծաղալու վիպակ է, ես ձեզ առաջարկում եմ ամպայման կարդալ այդ վիպակը։

 2.    Պատմի՛ր նաև  քո աշնանային հանգստի մասին: 

Ես այս աշնանային արձակուրդներին այցելեցի  կինոթատրոն, Պատանի հանդիսատեսի   թատրոն  և գեղեցիկ այգիներ։ Կիրակի իմ պապիկի ծննդյան օրն էր։ Ես մնացի իմ տատիկի տունը, այնտեղ շատ լավ էր, ես իջա բակ և խաղացի ընկերներիս հետ։ Իմ ազատ օրերը շատ հետաքրքիր անցան։Ցտեսություն։