Описание

ef2b0a4ba2d5b379fb14ade405391d31

Весна. Все цветет и пахнет. Перед домом расцвели фруктовые деревья. За домом прямо в небо упираются высокие сосны. Дети сажают во дворе клубнику.  У Маши в руках грабли. Она наделa розовую шляпу и малиновые перчатки. У Кати желтое ведро а в руках меленькая синяя лопатка. Саша помогает старшим сестричкам. Как много красивых цветов. Здесь и желтые тюльпаны, и белые нарциссы!!!

 

d8206838d1cb

Перед нами лесная поляна. Это ранняя осень. Ярко светит утреннее солнце. Деревья надели разноцветные наряды.. желтые, пурпурно — красные, золотые. На поляне, покрытой разными красивыми цветами, лежит и греется на солнышке белый уссурийский тигр. Tигр большой, красивый. Сейчас он отдыхает а скоро он выйдет на охоту.

 

 

Լուցկու վերաբերյալ խնդիրներ

Խնդիր 1․  Երկու լուցկու հատիկ տեղափոխելով ստացիր ճիշտ մաթեմատիկական հավասարություն։

Screenshot_6

Չորսը կդարձենք հինգ, իսկ 46 — ի վեցը նույնպես կդարցնենք հինգ։

Խնդիր 2․ Չորս լուցկու հատիկ տեղափոխելով մեկ մեծ սլաքից ստացիր երկու փոքր սլաքներ։

Screenshot_2

Երկու լոցկին կդնենք իրար կողք, և ծայրի վերջի լուցկիների հատիկները կդնենք, իրար կողք դրած լուցկիների առջև։

Խնդիր 3․ Երկու լուցկու հատիկ տեղափոխիր այնպես, որ ծառը վերածվի վերև լողացող ձկան․

Screenshot_5

(Բանավոր)

«Սասմա ծռերը» Մաթեմատիկայի տեսքով

1.     7;14;8   թվերի շարքից ընտրեք 2 հատ  թիվ, որոնք   բացի 1-ից չունեն  այլ  ընդհանուր  բաժանարար  ու  կպարզեք,  թե ո՞ր դարերում են  արաբական նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները ամրացել Սասունում։

Լուծում՝

7  և 8  թվերը բացի 1-ից այլ ընդհանուր բաժանարար   չունեն։                                   Ուրեմն՝ VII-VIII դարերում

Պատասխան՝   VII-VIII դարերում։

2.     Գտեք  այն թիվը, որի 3/4 մասը  6 է  ու կպարզեք, թե ո՞ր դարում են  Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները իշխել Սասունում։

Լուծում՝

6*4։3=8, ուրեմն VIII դարում

Պատասխան՝   VIII դարում:

3.     Գտեք   բոլոր եռանիշ թվերի քանակից 49-ով փոքր թիվ ու պարզեք, թե ո՞ր թվականին  են Սասունի բնակիչները՝ Հովհան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել  արաբական զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։

լուծում՝

Բոլոր եռանիշ թվերի քանակը  900 է,  ուրեմն  900-49=851։

Պատասխան՝ 851 թ․

 

4.     Գտեք   ամենափոքր եռանիշ թվի ութապատիկից 52-ով մեծ թիվ  ու կպարզեք, թե ո՞ր թվականին  են  Հայաստան ներխուժած արաբական զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Սասունում  կոտորել   3և  10000  արտադրյալի  չափով  մարդ։

Գտնել նաև զոհերի քանակը։   Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Սասունը և շարունակել ազատագրական կռիվները։  Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։

Լուծում՝

100 *8 = 800

800 + 52 = 852թթ

10000 * 3 = 30000

Պատասխան՝ 852 թ․,  30000 զոհ։

5.     Գտեք 5622  և  3 թվերի քանորդից  մեկով փոքր թիվ  ու  կպարզեք, թե Գարեգին Սրվանձտյանցը  ո՞ր թվականին  է  էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի  առել(Մշո Առնիստ գյուղում) և 1 տարի հետո  հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով   (Կ. Պոլսում):  Գտնեք նաև  հրատարակման տարեթիվը։

Լուծում՝

5622։3=1874

1874-1=1873

1873+1=1874

Պատասխան՝  Նա 1873 թ գրի է առել, իսկ 1874 թ՝ հրատարակել։

6.     Գտեք 5667 թվի  1/3 մասը  և պարզեք, թե ո՞ր թվականին  է Մանուկ Աբեղյանը հրատարակել էպոսի մապումներից մեկի մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր»։(Շուշիում)

Լուծում՝

5667:3*1=1889,  ուրեմն 1889 թ

Պատասխան՝ 1889 թ․։

7.     Գտեք  3878 թվի 1/2 մասը  և կպարզեք, թե ո՞ր թվականին  է   Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 6-ի տասնապատիկ  չափով  պատումներից բաղկացած համահավաք բնագիր, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։

Լուծում՝

3878:2=1939,  ուրեմն 1939 թ

6*10=60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր:

Պատասխան՝ 1939 թ

8.     Գտնեք    բոլոր եռանիշ թվեր քանակի կրկնապատիկի և բոլոր երկնիշ թվերի քանակի գումարը և   կպարզեք, թե ո՞ր թվականից են սկսվել  «Սասնա ծռեր» էպոսի  գրական մշակումները։

լուծում՝

Բոլոր եռանիշ թվերի քանակը  900 է,  

բոլոր երկնիշ թվերի քանակը 90 է։

900 * 2 = 1800

1800 + 90 = 1890,  ուրեմն 1890 թ

Պատասխան՝  1890 թ

 

9.     Գտեք  ամենփոքր քառանիշ թվի և  ամենափոքր եռանիշ թվի իննապատիկի գումարից       3-ով  մեծ թիվ  ու կպարզեք, թե ո՞ր թվականին է     Դավթի ճյուղի լավագույն մշակումը   ներկայացրել  Հովհաննես Թումանյանը («Սասունցի Դավիթ»)։

Լուծում՝  

100 * 9 = 900

1000 + 900 = 1900

1900 + 3 = 1903,  ուրեմն 1903 թ

Պատասխան՝ 1903 թ