«Սասմա ծռերը» Մաթեմատիկայի տեսքով

1.     7;14;8   թվերի շարքից ընտրեք 2 հատ  թիվ, որոնք   բացի 1-ից չունեն  այլ  ընդհանուր  բաժանարար  ու  կպարզեք,  թե ո՞ր դարերում են  արաբական նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները ամրացել Սասունում։

Լուծում՝

7  և 8  թվերը բացի 1-ից այլ ընդհանուր բաժանարար   չունեն։                                   Ուրեմն՝ VII-VIII դարերում

Պատասխան՝   VII-VIII դարերում։

2.     Գտեք  այն թիվը, որի 3/4 մասը  6 է  ու կպարզեք, թե ո՞ր դարում են  Մամիկոնյաններից սերած Թոռնիկյանները իշխել Սասունում։

Լուծում՝

6*4։3=8, ուրեմն VIII դարում

Պատասխան՝   VIII դարում:

3.     Գտեք   բոլոր եռանիշ թվերի քանակից 49-ով փոքր թիվ ու պարզեք, թե ո՞ր թվականին  են Սասունի բնակիչները՝ Հովհան Խութեցու գլխավորությամբ, Մշո դաշտում ջախջախել  արաբական զորախումբը և սպանել զորապետ Յուսուփին։

լուծում՝

Բոլոր եռանիշ թվերի քանակը  900 է,  ուրեմն  900-49=851։

Պատասխան՝ 851 թ․

 

4.     Գտեք   ամենափոքր եռանիշ թվի ութապատիկից 52-ով մեծ թիվ  ու կպարզեք, թե ո՞ր թվականին  են  Հայաստան ներխուժած արաբական զորաբանակը՝ Բուղայի առաջնորդությամբ, Սասունում  կոտորել   3և  10000  արտադրյալի  չափով  մարդ։

Գտնել նաև զոհերի քանակը։   Այնուհանդերձ, Թոռնիկյաններն իրենց ձեռքում են պահել Սասունը և շարունակել ազատագրական կռիվները։  Սասունի հերոսական պայքարի հիման վրա ձևավորվել է «Սասնա Ծռեր» էպոսը։

Լուծում՝

100 *8 = 800

800 + 52 = 852թթ

10000 * 3 = 30000

Պատասխան՝ 852 թ․,  30000 զոհ։

5.     Գտեք 5622  և  3 թվերի քանորդից  մեկով փոքր թիվ  ու  կպարզեք, թե Գարեգին Սրվանձտյանցը  ո՞ր թվականին  է  էպոսի պատումներից մեկն առաջին անգամ գրի  առել(Մշո Առնիստ գյուղում) և 1 տարի հետո  հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով   (Կ. Պոլսում):  Գտնեք նաև  հրատարակման տարեթիվը։

Լուծում՝

5622։3=1874

1874-1=1873

1873+1=1874

Պատասխան՝  Նա 1873 թ գրի է առել, իսկ 1874 թ՝ հրատարակել։

6.     Գտեք 5667 թվի  1/3 մասը  և պարզեք, թե ո՞ր թվականին  է Մանուկ Աբեղյանը հրատարակել էպոսի մապումներից մեկի մեկ այլ տարբերակ՝ «Դավիթ ու Մհեր»։(Շուշիում)

Լուծում՝

5667:3*1=1889,  ուրեմն 1889 թ

Պատասխան՝ 1889 թ․։

7.     Գտեք  3878 թվի 1/2 մասը  և կպարզեք, թե ո՞ր թվականին  է   Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 6-ի տասնապատիկ  չափով  պատումներից բաղկացած համահավաք բնագիր, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։

Լուծում՝

3878:2=1939,  ուրեմն 1939 թ

6*10=60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր:

Պատասխան՝ 1939 թ

8.     Գտնեք    բոլոր եռանիշ թվեր քանակի կրկնապատիկի և բոլոր երկնիշ թվերի քանակի գումարը և   կպարզեք, թե ո՞ր թվականից են սկսվել  «Սասնա ծռեր» էպոսի  գրական մշակումները։

լուծում՝

Բոլոր եռանիշ թվերի քանակը  900 է,  

բոլոր երկնիշ թվերի քանակը 90 է։

900 * 2 = 1800

1800 + 90 = 1890,  ուրեմն 1890 թ

Պատասխան՝  1890 թ

 

9.     Գտեք  ամենփոքր քառանիշ թվի և  ամենափոքր եռանիշ թվի իննապատիկի գումարից       3-ով  մեծ թիվ  ու կպարզեք, թե ո՞ր թվականին է     Դավթի ճյուղի լավագույն մշակումը   ներկայացրել  Հովհաննես Թումանյանը («Սասունցի Դավիթ»)։

Լուծում՝  

100 * 9 = 900

1000 + 900 = 1900

1900 + 3 = 1903,  ուրեմն 1903 թ

Պատասխան՝ 1903 թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s