Իմ սրտի բնակիչները

Իմ սիրտը շատ մեծ է, չնայած որ ես փոքրիկ տղա եմ։ Իմ սրտում կան հազարավոր բնակիչներ, որոնց ես սիրում եմ։ Իմ սրտում ապրում են իմ բոլոր հարազատները, իմ բակի ընկերները, դպրոցի ընկերները և իհարկե հայրիկս ու մայրիկս։