Հունվարի 8
Բարև։ Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ճամբարի առաջին օրվա մասին։ Երբ ես եկա դպրոց, տեսա, որ դասարանցիներս սեղանի խաղեր էին խաղում։ Իսկ հետո ընկեր Սոնան բացատրեց մեր ջոկատի կանոնները։ Մի քիչ անցավ և մենք գնացինք մուլտֆիլմ դիտելու։ Մուլտֆիլմը տևեց մեկ ու կես ժամ։ Ահա եկավ այդ պահը ևմենք հագանք մեր բաճկոները և գնացինք աղբ հավաքելու։ Հետո մենք գնացինք դասարան և սեղանի խաղեր խաղացինք։
Հունվար 9
Այսօր մեր ճամբարի երկրորդ օրն էր։ Այն անցավ շատ հետաքրքիր։ Մենք գնացինք երգի սրահ, որտեղ ընկեր Շուշանի հետ խոսեցինք բնագիտական էքսպերիմենտների մասին։ Հետո ընկեր Սոնան մեզ սովորեցրեց գրանցվել «Դիջիթեք» համակարգում, որպեսզի մեր լավագույն նյութերը տեղադրենք այնտեղ։ Հետո 4.1 դասարանը գնաց դպրոցի տարածքը մաքրելու, իսկ մնացածս «մոնոպոլիա» խաղացինք: Իսկ վերջում վայելեցինք քաղցրավենիք, բայց , մի պայմանով, որ պետք է խոսեինք միայն անգլերեն լեզվով։
Հունվարի 10
Բարև։ Այսօր մեր ճամբարի 3 — որդ օրն էր։ Այսօր մենք պատրաստեցինք «Սպանախով ռուլետ» և կաևտոֆիլ։ «Դիջիթեք» ծրագրում նյութեր գցեցինք և սեղանի խաղեր խաղացինք։Նաև մոռացա ասել սպանախը հավաքեցինք մեր սեփական ջերմոցից ընկեր Շուոշանի հետ, իսկ դրանից առաջ գնացինք ագարագ մաքրելու և կենդանիներին տեսնելու, սիրելու։
Հունվարի 13
Բարև։ Այսօր մեր ճամբարի 4 — որդ օրն է։ Այսօր մենք գնացինք Մայր դպրոց, այնտեղ մենք մասնաքցեցինք մարզական նոր խաղաերի բացումը, և վերջում ձնագնդիկ խաղացինք։ Իսկ հետո եկանք դպրոց և խաղացինք խաղաեր՝ օրինակ ձեռքն ու վոտքն դնելով անցնել մինչև վերջ, բաժակները ջրով լցված գնդակը փչել մինջ վերջ կամ ամրոց պատրաստել փակ աչկերով։
Հունվարի 14
Բարև։ Այսօր մեր չմուշք քշելու օրն է։ Ես բերել էի իմ սեփական չմուշքները։ Այնտեղ մենք ձիք կապեցինք մեր չմուշքները և սկսեցինք քշել։ Սահելիս ես շատ էի ընկնում բայց լավ էի քշում։ Երբ դուրս եկանք գնացինք պոնչիանոց։ Մենք համտեսեցինք պոնչիկ և խմեցինք կակաո, և մի — քանի հոգի թեյ խմեցին։