Ստեփան Զորյան․«Փիլոսը»

 

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

 

Առաջադրանք՝

Խորհուրդնե’ր տուր Փիլոսին։

Բարև Փիլոս ջան, դու շատ լավ տղա ես։ Բայց ես քեզ խորհուրդ կտաի, որ դու ճիշտ հասկանաիր քո մայրիկի ասածները և մի — քիչ ուղեղտ աշխատացն էիր։

Մաթեմատիկա

  1. Երեք խմբում կային 150 ուսանող։ Երբ |-ից 10 հոգի և||-ից 8 հոգի տեղափոխեցին ||| խումբ, ապա խմբերում ուսանողների   քանակները հավասարվեցին։ Քանի՞ ուսանող կար յուրաքանչյուր  խմբում։

Լուծում

150 : 3 = 50

50 + 10 = 60

50 + 8 = 58

50 -(10 + 8) = 32

  1. Երեք պահեստներում կար 540 պարկ ալյուր։ Երբ |-ից 20 պարկ տեղափոխեցին || և 15 պարկ՝ ||| պահեստ, պահեստներում ալյուրների  քանակները  հավասարվեցին։ Քանի՞ պարկ ալյուր կար յուրաքանչյուր պահեստում։

540 : 3 = 170

170 + 20 = 190

170 + 15 = 185

170 — 35 = 135

  1. Երեք արկղում կա 75կգ խնձոր։ Երբ |-ից 3կգ և ||-ից 2կգ լցրին  |||-ի մեջ, ապա արկղերում խնձորների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ կգ խնձոր կար արկղերում նախքան   տեղափոխությունները։

75 : 3 = 25

25 + 3 = 28

25 + 2 = 27

25 — 5 = 20

  1.  Երեք պարկերից |-ում կար 140 ընկույզ։ Երբ |-ից 20 ընկույզ լցրին  ||-ի մեջ, 10-ը՝ |||-ի մեջ, ապա պարկերի ընկույզների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ ընկույզ կար երեք պարկերում միասին։

140 — 20 = 120

120 — 10 = 110

110 — 20 = 90

110 — 10 = 100

  1. Երեք պարկերից |-ում կար 200 կոնֆետ։ Երբ |-ից 20 կոնֆետ լցրին ||-ի մեջ, 10-ը՝ |||-ի մեջ, ապա պարկերում կոնֆետների քանակները   հավասարվեցին։ Քանի՞ կոնֆետ կար երկրորդ և երրորդ   պարկերում միասին։

200 — 20 = 180

180 — 10 = 170

170 — 20 = 150

170 — 10 = 160

Մեր տանը ընդանուր 3 ամանի մեջ կար 24 հատ կոնֆետ, երբ 1 — ից  3 հատ և 2 — ից  2 հատ կոնֆետ տաղափոխեցինք երորդ աման, կոնֆետների թիվը ամանների մեջ հավասարվեց։

24 : 3 = 8

8 — 3 = 5

8 — 2 = 6

8 + 5 = 13

 

 

Մաթեմատիկա

1․ Երկու ձուն եփվում է 10 րոպեում: Քանի՞ րոպեում կեփվի չորս ձուն:

10 րոպեյում

2․ Ենթադրենք՝ ես և դու նույնքան դրամ ունենք։ Քանի՞ դրամ պեք է տամ քեզ, որ դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս։

10

3․ Անահիտը հաշվեց, որ իր և իր 2 քույրերի տարիքների գումարը հավասար է 16։
Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի անց:

4 + 4 + 4 + 16 = 28

4. Թիվն ունի երկու թվանշան: Այդ թվանշանների արտադրյալը 15 է: Որքա՞ն է այդ թվանշանների գումարը:

3 + 5 = 8

5․ Այգու 6 շարքից յուրաքանչյուրում տնկել են 4 ծառ։ Քանի՞ ծառ են տնկել այգում։

6 x 4 = 24

6․ Մեքենան 3 րոպեում անցնում է 3կմ։ Որքա՞ն հեռավորություն կանցնի մեքենան 3
ժամում։

3 x 60 = 180

180 : 3 = 60

7․Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝
4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո
դարձավ 15 ուղևոր։

15 — 3 = 12

12 + 4 = 16

8․Կռահեք բաց թողնված թիվն ու տառը

2

Պատ․՝ 8

9. Հասկանալով, թե ինչպես է ստացվել առաջին տողի փակագծում գրված թիվը, լրացրեք երկրորդ փակագիծը․

25 (102) 26

42   (119)   43

102 + 17 = 119

10. Տրված 1; 2; 3; 6; 7; 9 թվերից քանի՞սն են պարզ։

11․ 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղանոց և չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նավակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավակում, և բոլոր տեղերը զբաղեցվեցին։

12.22

13. Մաթեմատիկական խաղ